ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր ԵՐԵՎԱՆԸ


Բարի՜ գալուստ աշխարհի ամենահին քաղաքներից ամենաերիտասարդը:

Բարի գալուստ Երևան՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք:

Երևանը տոնական գունապնակ է տարվա ցանկացած եղանակին: Այստեղ զբոսաշրջության համար բարեհաջող է ողջ տարին. ձմեռը մեղմաշունչ է, գարունը գունեղ, ամառը տոնական, իսկ աշունը՝ երկար և տաք:

Երևանում կողք կողքի համատեղվում են հեռավոր անցյալն ու աշխույժ ներկան: Այստեղ կարելի է գտնել ինչպես դարերի պատմություն ուեցող եկեղեցիներ և պատմամշակութային կոթողներ, թանգարաններ և պատկերասրահներ, այնպես էլ տեսարժան և ժամանցի ժամանակակից վայրեր՝ ակումբներ, ռեստորաններ, պանդոկներ, բարեր, մանկական զվարճանքի գոտիներ, առևտրի կենտրոններ, վարդագույն զարդաքանդակներով հրապարակներ ու սաղարթախիտ այգիներ ու պուրակներ… Ջազը, ռոքը, ժողովրդական ու դասական երաժշտությունն, ազգային պարերը, եկեղեցական, զվարճանքի և մշակութային միջոցառումներն ու փառատոնները, փողոցում մեծից փոքր իրար ջրող և մինչև վերջին թելը թրջված երջանիկ մարդիկ ձեր շրջագայությունը կդարձնեն անմոռանալի... Իսկ բազմազան համային երանգներով հարուստ հայկական ազգային խոհանոցն ու ըմպելիքները բացահայտում կլինեն, անգամ, առավել բծախնդիր գուրմանների համար:

Երևանցիները սիրում են կյանքը, առիթ և անառիթ խնջույքները, հարսանեկան արարողությունները, իսկ հայկական հյուրընկալությունն անսահման է: Մի զարմացեք և մի հրաժարվեք, եթե ձեզ անսպասելիորեն հրավիրեն իրենց տուն՝ ուրախությունը շարունակելու և բաց թողնեն նվերներով: Այստեղ գիտեն՝ ինչպես երջանկացնել: 

Այնպես որ, եթե սիրում եք ճանապարհորդել, ձեր հիշողությունների հավաքածուն, անկասկած, թերի կլինի առանց երևանյան ջերմ տպավորությունների: Բիբլիական Արարատի շքեղ համայնապատկերով արևային Երևանը սիրով սպասում է ձեզ:

ՊԵՏՔ Է ՏԵՍՆԵԼ


Ի՞նչ տեսնել Երևան առաջին ուղևորության ժամանակ

Մատենադարան

Մեսրոպ Մաշտոցի անվան Հին ձեռագրերի պահպանման և ուսումնասիրության կենտրոն: Մատենադարանը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի վերջնամասի բարձունքին:

Կասկադ համալիր Երևանում

Կասկադը քաղաքի իսկապես հոյակապ հատվածներից մեկն է, որտեղ արվեստը, քաղաքային աշխույժ կյանքը և ճարտարապետությունը, կանաչ տարածքները հիանալի միաձուլվում են իրար:

Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի

Տաճարը կառուցվել է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի կապակցությամբ՝ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով:

Ալ.Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Օպերայի և բալետի թատրոնն իր ուրույն տեղն է զբաղեցնում մայրաքաղաքի կյանքում։ Երևանի հենց կենտրոնում գտնվող թատրոնը մշակութային կենտրոն է և մայրաքաղաքի ճարտարապետական ​​հաղթանակներից մեկը։

Հանրապետության հրապարակ

Հանրապետության հրապարակը Երևանի կենտրոնական քաղաքային հրապարակն է և մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետական ​​համալիրներից մեկը:

Հայաստանի Պատմության Թանգարան

Հայաստանի պատմության թանգարանի առաքելությունն է Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը ներկայացնող թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանումը, համալրումը, ուսումնասիրումը և հանրահռչակումը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Թանգարանը հիմնադրվել է 1968 թվականին՝ Երևանի հիմնադրման 2750-ամյակի առթիվ: Այստեղ ցուցադրված է մոտ 20 հազար հնագիտական ցուցանմուշ:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրը համարվում է Երևան այցելող զբոսաշրջիկների և աշխարհասփյուռ հայերի կողմից ամենաշատ այցելվող վայրերից:

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևան:

Պարույր Սևակ

Երևանում

ԹՈՓ
Card image cap
«Երեկոյան Երևան» երթուղի


Բացի ամենօրյա կանոնավոր երթուղիներից, Հանրապետության հրապարակից գործում է «Երեկոյան Երևան» տուրը:

Ընտանեկան
Խումբը՝ 8-50 անձ
Զբոսավար

շուրջ
1000AMD
մեկ անձի համար
ԹՈՓ
Card image cap
ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ ՏՈՒՐ


Բաց տանիքով երկհարկանի ավտոբուսն առաջարկում է ֆանտաստիկ տեսարաններ և հիանալի մթնոլորտ Երևանը վայելելու համար:

Ընտանեկան
Խումբը՝ 8-60 անձ
Աուդիոգիդ

շուրջ
1500-5000AMD
մեկ անձի համար
ԹՈՓ
Card image cap
«ԿՐՈՆԱԿԱՆ ՏՈՒՐ» ԵՐԹՈՒՂԻ


Երևանի հին և նոր եկեղեցիները, քրիստոնեական հուշարձանները և Հայ առաքելական եկեղեցու հարուստ պատմությունը այս շրջագայության մեջ:

Ընտանեկան
Խումբը՝ 8-15 անձ
Զբոսավար

շուրջ
5000AMD
մեկ անձի համար
ԹՈՓ
Card image cap
«ՀԻՆ ԵՐԵՎԱՆ» ԵՐԹՈՒՂԻ


1 ժամ 45 րոպե տևողությամբ հետաքրքիր երթուղի հին Երևանով:

Ընտանեկան
Խումբը՝ 8-25 անձ
Զբոսավար

շուրջ
4000AMD
մեկ անձի համար
Տիկնիկային պատմություններ
Երևանի պատմության թանգարան
Արգիշտի փող. 1/1
+37410 568 185
Մարտ 22
Չրք 11:00
Արքան հրապարակում
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն
Վ. Սարգսյան փ. 7
+37410 580 101
4000 AMD
Մարտ 23
Հնգ 20:00
Ալեկո
Ալ.Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
Թումանյան փող. 54
+37433 533 391
5000-15000 AMD
Ապրիլ 01
Շբթ 19:00