ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Card image cap

ՎԻԶԱ


Արդյո՞ք անհրաժեշտ է


ՄՈՒՏՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Օտարերկրացիները մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն պետական սահմանի անցման կետերով՝ վավերական անձնագրի առկայության, մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի հիման վրա և սահմանային հսկողություն իրականացնող մարմնի թույլտվության դեպքում, եթե այլ կարգ ՀՀ օրենքով կամ միջազգային պայմանագրերով նախատեսված չէ:

Մինչև 18 տարեկան օտարերկրացիները կարող են մուտք գործել ՀՀ իրենց ծնողների, ծնողներից որևէ մեկի, օրինական այլ ներկայացուցչի կամ ուղեկցողի հետ միասին կամ միայնակ, եթե նրանք գալիս են ՀՀ իրենց ծնողների, ծնողներից որևէ մեկի, օրինական այլ ներկայացուցչի մոտ կամ ընդունող կազմակերպություն:

Առանց անձնագրի, դրան փոխարինող փաստաթղթի կամ անվավեր անձնագրով ՀՀ պետական սահմանի անցման կետ ժամանած կամ ՀՀ պետական սահմանի անցման կետում մուտքի վիզայի մերժում ստացած կամ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից մուտքի թույլտվություն չստացած օտարերկրացիների մուտքը չի թույլատրվում ՀՀ տարածք, և հնարավորության դեպքում նրանք անմիջապես վերադարձվում են իրենց ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից ժամանել են՝ նույն փոխադրողի տրանսպորտային միջոցով, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք Հայաստան են ժամանել փախստականի կարգավիճակ կամ քաղաքական ապաստանի իրավունք հայցելու նպատակով:


ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱ


Այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները միակողմանիորեն ազատված են ՀՀ մուտքի արտոնագրի ձեռքբերման պահանջից:

Այն երկրների  ցանկը, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը ունի առանց վիզայի մուտքի ռեժիմ` երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերի հիման վրա:  

Վիզաների չորս տեսակ է գործում Հայաստանում ՝ պաշտոնական, դիվանագիտական, տարանցիկ և զբոսաշրջային:

Ձեզ հավանաբար անհրաժեշտ է հենց վերջին վիզան:

Զբոսաշրջային վիզան կարող է լինել մեկանգամյա կամ բազմակի այցելության, իսկ առավելագույն տևողությունը՝ ՀՀ-ում մինչև 120 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 60 օր ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ, եթե օրենքով կամ ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացիներից գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով: 

Տարանցիկ վիզա, մեկանգամյա այցելության, մինչև 3 օր մնալու համար՝ 10.000 ՀՀ դրամ

Զբոսաշրջային վիզա, մեկանգամյա այցելության, մինչև 21 օր մնալու համար՝ 3.000 ՀՀ դրամ

Զբոսաշրջային վիզա, մեկանգամյա այցելության, մինչև 120 օր մնալու համար՝ 15.000 ՀՀ դրամ

Մուտքի արտոնագրի համար անհրաժեշտ է վճարել հայկական դրամով:

Օտարերկրյա պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանվել է առանց վիզայի ռեժիմ, կարող են մեկ տարվա ընթացքում մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ ավելի, քան 180 օր, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:

Մնացած բոլոր պետությունների քաղաքացիները, անկախ անձնագրի տեսակից (դիվանագիտական, ծառայողական, համաքաղաքացիական կամ ճամփորդական փաստաթուղթ), ինչպես նաև ՄԱԿ-ի անցագիր (Laissez-Passer) կրողները, չեն ազատվում ՀՀ մուտքի վիզա ստանալու պահանջից:

Մնացած բոլոր դեպքերում ՀՀ քաղաքացիների համար մուտքի ռեժիմը օտարերկրյա պետություններ կարգավորվում է այդ պետությունների ներքին օրենսդրությամբ և ենթակա է փոփոխման դրանց համապատասխան: Այդ պատճառով ՀՀ ԱԳ նախարարությունը խորհուրդ է տալիս յուրաքանչյուր այցելությունից առաջ մուտքի ռեժիմի վերաբերյալ թարմ տեղեկատվությունը ստանալ այցելության երկրի արտաքին գործերի գերատեսչությունից կամ դիվանագիտական ներկայացուցչություններից:

Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է ՀՀ ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:

Դուք կարող եք վիզա ստանալ երեք եղանակներից մեկով.

Արտաքին գործերի նախարարությունը տրամադրում և երկարաձգում է «պաշտոնական» և «դիվանագիտական» մուտքի վիզաները, ինչպես նաև տրամադրում է էլեկտրոնային մուտքի վիզաներE-VISA-ի մշակման ժամանակը` մինչև 3 աշխատանքային օր: Ձեր անձնագիրը պետք է ունանա առնվազն մեկ ամսվա վավերականություն:

«Այցելության» և «տարանցիկ» մուտքի վիզաները տրամադրում և երկարաձգում է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը:

ՀՀ մուտքի վիզաները երկարաձգվում են միայն ՀՀ տարածքում, վիզայի ժամկետի ավարտից առաջ:


ՀՐԱՎԵՐ


ՀՀ կառավարությունը սահմանել է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա (օրինակ): Նշված պետությունների ազգությամբ հայ քաղաքացիները ՀՀ սահմանային անցման կետերում կարող են ստանալ մուտքի վիզա առանց հրավերի /ազգությամբ հայ հանդիսանալու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերն են` կրոնական և համայնքային կառույցների, ինչպես նաև պետական մարմինների կողմից տրամադրվող փաստաթղթերի/:  


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԼՔԸ


Oտարերկրացիները ՀՀ-ից կարող են դուրս գալ վավերական անձնագրի և մինչև դուրս գալու պահը ՀՀ տարածքում նրանց oրինական գտնվելը կամ բնակվելը հավաստող վավերական փաստաթղթի առկայության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ oրենքով կամ միջազգային պայմանագրերով: 


ՄՈՒՏՔԻ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԱՐՏՈՆԱԳԻՐ


ժամկետանց վիզայի դեպքում քաղաքացին ենթարկվում է վարչական տույժի (Վարչական իրավունքների վերաբերյալ օրենսգրքի 201 հոդվածով) 50.000-100.000 դրամի չափով և 1 տարով արգելվում է նրա մուտքը Հայաստանի Հանրապետություն:


ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԵՐԿԱՐԱՑՈՒՄ


Մուտքի արտոնագրերի ժամկետները երկարացվում են միայն Անձնագրերի և վիզաների վարչության կողմից՝ Դավիթաշեն 4-րդ թաղամաս 17/10 շենք հասցեով:

Վիզայի ժամկետի երկարաձգում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում չի կատարվում: