ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Երևանի 18-րդ միջազգային երաժշտական փառատոն

🎹 Դաշնամուրային նրբություն և սիմֆոնիկ խորություն՝ մեկ երեկոյի ընթացքում։
Հոկտեմբերի 16-ին՝ 18-րդ Երևանի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգան դաշնակահար Իդդո Բար-Շայը և դիրիժոր Ջեք Գոնզալես-Հարդինգը։
Մենակատարի արտահայտիչ կատարումը և նվագախմբի հարուստ հնչողությունը կձևավորեն նուրբ երաժշտական երկխոսությամբ լի համերգային երեկո։ ✨
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
Դիրիժոր՝ Ջեք Գոնզալես-Հարդինգ
Մենակատար՝ Իդդո Բար-Շայ, դաշնամուր
Փառատոնը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։

Հոկտեմբեր 16
Ուրբ | 19:00

- Հոկտեմբեր 21 -

Երևանի 18-րդ միջազգային երաժշտական փառատոն

Հոկտեմբերի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա միջազգային բեմերում ճանաչում վայելող ջութակահար Հեյյուն Պարկը։
Երեկոն կղեկավարի հունգարացի դիրիժոր Գերգեյ Մադարաշը՝ իր նուրբ երաժշտական մեկնաբանություններով և արտահայտիչ դիրիժորական ձեռագրով։
✨ Փառատոնային ևս մեկ երեկո, որտեղ կհանդիպեն վիրտուոզ կատարումը, սիմֆոնիկ հնչողությունն ու կենդանի երաժշտության բացառիկ էներգիան։
🎻 Մենակատար՝ Հեյյուն Պարկ, ջութակ
🎼 Դիրիժոր՝ Գերգեյ Մադարաշ
🎶 Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ

Հոկտեմբեր 21
Չրք | 19:00

- Հոկտեմբեր 23 -

DJ MEETS ORCHESTRA

Հոկտեմբերի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կրկին կհանդիպեն երկու տարբեր երաժշտական աշխարհներ՝ ֆիլհարմոնիկ նվագախմբի կենդանի հնչողությունն ու էլեկտրոնային երաժշտության էներգիան։
Նախագիծը վերադառնում է արդեն երրորդ անգամ՝ նախորդ համերգների նկատմամբ հանդիսատեսի մեծ հետաքրքրության և պահանջարկի շնորհիվ։ Այս անգամ ևս բեմում կլինեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և DΞRHOVΛ-ն՝ live electronics ձևաչափով։
Երեկոն կղեկավարի դիրիժոր Յարոսլավ Բիչկովը։
DJ Meets Orchestra-ն ոչ դասական համերգ է իր ավանդական ընկալմամբ, ոչ էլ պարզապես DJ set։ Սա երկու երաժշտական աշխարհների հանդիպում է, որտեղ նվագախմբի մասշտաբային հնչողությունը միաձուլվում է էլեկտրոնային ռիթմերին՝ ստեղծելով ժամանակակից և ամբողջական երաժշտական փորձառություն։
🎧 DΞRHOVΛ — Live Electronics
🎼 Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
🎶 Դիրիժոր՝ Յարոսլավ Բիչկով

Հոկտեմբեր 23
Ուրբ | 19:00

Երևան քաղաք

- Հոկտեմբեր 30 -

ԱՆԱՀԻՏ ՑԻՑԻԿՅԱՆ 100

Հոկտեմբերի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա բացառիկ համերգ՝ նվիրված հայ ջութակի արվեստի նշանավոր ներկայացուցիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Ցիցիկյանի 100-ամյակին։
Մենակատարներ ՝
Սերգեյ Խաչատրյանը | ջութակ
Հայկ Հովսեփյանը | ջութակ
Հատուկ հյուր՝ ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյան։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ նրանք կներկայացնեն հոբելյանական ծրագիր, որը կդառնա հարգանքի տուրք Անահիտ Ցիցիկյանի արվեստին, ստեղծագործական ժառանգությանը և հայկական ջութակի դպրոցի հարուստ ավանդույթներին։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան

Հոկտեմբեր 30
Ուրբ | 19:00

- Նոյեմբեր 12 -

THE BEST OF ABBA | ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՀՆՉՈՂՈՒԹՅԱՄԲ

Նոյեմբերի 12-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի լեգենդար ABBA խմբի լավագույն երգերը՝ սիմֆոնիկ նոր հնչողությամբ։
Երաժշտություն, որը միավորում է սերունդներին, մեղեդիներ, որոնք ճանաչելի են առաջին իսկ նոտաներից, և հիթեր, որոնք տասնամյակներ շարունակ չեն կորցնում իրենց ուժն ու հմայքը։
Այս երեկոյի ընթացքում ABBA-ի ամենասիրված երգերը կհնչեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ՝ նոր, մասշտաբային և տպավորիչ ձևաչափով։
Ծրագրում՝ ABBA-ի ամենահայտնի հիթերը։

Նոյեմբեր 12
Հնգ | 19:00

- Նոյեմբեր 14 -

ԳՐԻԳՈՐԻ ՍՈԿՈԼՈՎ | Մենահամերգ

Աշխարհի մեծագույն դաշնակահարներից մեկը՝ Գրիգորի Սոկոլովը, առաջին անգամ հանդես կգա Երևանում՝ Երևանյան 18-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակման համերգին։
Սոկոլովի յուրաքանչյուր համերգ բացառիկ իրադարձություն է դասական երաժշտության աշխարհում։ Իր խորքային մեկնաբանություններով, անզուգական վարպետությամբ և բեմական բացառիկ ներկայությամբ նա վաղուց դարձել է համաշխարհային կատարողական արվեստի լեգենդ։
Այս եզակի մենահամերգը բացառիկ հնարավորություն է հայ հանդիսատեսի համար՝ վայելելու մեր ժամանակների ամենանշանավոր դաշնակահարներից մեկի կենդանի կատարումը։

Նոյեմբեր 14
Շբթ | 19:00

- Նոյեմբեր 20 -

DIGITEC 2026 | WORLD'S NEW AI HUB

𝐃𝐢𝐠𝐢𝐭𝐞𝐜-ը վերադառնում է — նոյեմբերի 20–22, 2026
Տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական իրադարձությունը վերադառնում է «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոն՝ իր 21-րդ անգամ, և այս տարի ամեն ինչ AI-ի մասին է։
🤖 Աշխարհի նոր AI հանգույցը — երեք օր արհեստական բանականության մասին՝ չիպերից մինչև ամենօրյա գործիքներ
🏢 200+ ընկերություն ցուցահանդեսային տարածքում
🎤 Համաշխարհային բանախոսներ NVIDIA-ից, OpenAI-ից, Mozilla-ից և այլ ընկերություններից
🚀 Startup Alley — նորագույն գաղափարները Հայաստանից և ոչ միայն
🌍 Հյուրեր 30+ երկրից
🎟 Ցուցահանդես մուտքն անվճար է՝ առցանց գրանցումով։
📅 Նոյեմբերի 20–22, 2026
📍 «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոն, Երևան
Գրանցվել՝ https://digitec.am/en-US/#register

Նոյեմբեր 20
Ուրբ | 10:00

Երևան քաղաք

- Նոյեմբեր 21 -

Նոյեմբեր 21
Շբթ | 10:00

Երևան քաղաք

- Նոյեմբեր 22 -

Նոյեմբեր 22
Կրկ | 10:00

Երևան քաղաք

- Նոյեմբեր 30 -

THE BEATLES՝ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՀՆՉՈՂՈՒԹՅԱՄԲ

Նոյեմբերի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկ երեկոյի ընթացքում կվերադառնանք The Beatles-ի լեգենդար երաժշտական աշխարհ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ 🎻
✨ Yesterday, Let It Be, Hey Jude, Come Together, All You Need Is Love և բազմաթիվ այլ սիրված երգեր կհնչեն նոր՝ մասշտաբային սիմֆոնիկ հնչողությամբ։
Երաժշտություն, որը տասնամյակներ շարունակ չի կորցնում իր ուժն ու արդիականությունը, շարունակում է ոգեշնչել և միավորել տարբեր սերունդների։
Միացե՛ք մեզ՝ միասին վայելելու The Beatles-ի անմոռանալի երաժշտությունը սիմֆոնիկ նոր մեկնաբանությամբ։

Նոյեմբեր 30
Երկ | 19:00

- Դեկտեմբեր 13 -

ԱՄԱՆՈՐԻՆ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Մենք հավաքել ենք տարվա ամենասպասված միջոցառումները՝ սկսած մասշտաբային համերգներից և թատերական ներկայացումներից մինչև գունեղ ու կենսախինդ փառատոներ։
Ընտրեք ձեր նախասիրություններին համապատասխան ժամանցը, զգացեք քաղաքի յուրահատուկ ռիթմը և բացահայտեք Երևանի գույներն ու տրամադրությունը:
Հետևեք Երևանի մշակութային անցուդարձին և նախապես պլանավորեք ձեր հանգիստը՝ որպեսզի ոչ մի հետաքրքիր պահ բաց չթողնեք։

Դեկտեմբեր 13
Կրկ | 20:00

Երևան քաղաք

- Դեկտեմբեր 30 -

Vienna Gala

✨🎻 Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հրավիրում է տոնական երեկոյի` կախարդական հնչյունների և վիեննական դյութիչ միջավայրի ներքո:
📅 Հունվարի 11-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Յոհան Շտրաուսի հանրահայտ վալսերը նրբագեղ պարերի ուղեկցությամբ կհնչեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ 🩰🎼։
Հ.Գ. Համերգին ցանկալի է ներկայանալ դասական հագուստով:

Դեկտեմբեր 30
Չրք | 19:00

- Մարտ 26 -

HOME TECH EXPO 2027

Ապագայի տեխնոլոգիաները՝ մեկ հարկի տակ։
Տան, շենքերի և խելացի միջավայրի տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես
📌 Մարտի 26-27 , 2027
⏰ 11:00-20:00
📍 Yerevan EXPO ցուցահանդեսային համալիր (Հ․Հակոբյան 3, Մերգելյան ինստիտուտի տարածք)
Այստեղ դու կարող ես՝
🏠 ծանոթանալ խելացի տան և շենքերի նորագույն լուծումներին
⚡ բացահայտել էներգաարդյունավետ և վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաները
🔒 գտնել անվտանգության, վերահսկման և ավտոմատացման համակարգեր
💡 ուսումնասիրել լուսավորության, կլիմայի կառավարման և «խելացի» սարքավորումների հնարավորությունները և այլն
🤝 անմիջապես շփվել ոլորտի առաջատար ընկերությունների և մասնագետների հետ
Սա պարզապես ցուցահանդես չէ․ սա ապագայի տան և տեխնոլոգիական միջավայրի բացահայտման հնարավորություն է։
🎟 Այցելության մուտքն՝ ԱՆՎՃԱՐ
📩 Տաղավարային մասնակցության համար՝
https://forms.gle/MeizHcGLUp7j7fAt7

Մարտ 26
Ուրբ | 11:00

Երևան քաղաք

- Մարտ 27 -

Մարտ 27
Շբթ | 11:00

Երևան քաղաք