ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

«Վերականգնված ցուցանմուշի պատմություն» ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է


Հայաստանի ազգային պատկերասրահը «Վերականգնված ցուցանմուշի պատմություն» նախագծի շրջանակներում ներկայացնում է բոլոր ժամանակների ամենաառեղծվածային կերպարին պատկերող հայտնի գլուխգործոցի վերականգնման պատմությունը։ Դեռևս 2019 թ․ մշտական ցուցադրության պատից իջեցված և տարիներ շարունակ վերականգնման արվեստանոցում գտնվող «Սալոմեն» վերադառնում է ցուցասրահ։
Հայ կերպարվեստի խոշորագույն վարպետ Վարդգես Սուրենյանցի վերականգնված կտավի կողքին ցուցադրվում են վերականգնման երկարատև ընթացքը ներկայացնող ամփոփ տեսանյութն ու աշխատանքային լուսանկարներն իրենց բացատրագրերով: Էքսպոզիցիոն առաջին սրահը վերարտադրում է վերականգնման արվեստանոցի մի անկյուն՝ համապատասխան գործիքներով ու նյութերով աշխատանքային սեղան, նկարակալ և այլն։ Ենթատարածքի ամենահետաքրքիր «նմուշներից» են մանրադիտակն ու ուլտրամանուշակագույն լամպը, որոնցով այցելուն կարող է ինքնուրույն զննել ստեղծագործության վերականգնված հատվածները, երանգավորումներն ու այլ միջամտությունները: Ցուցահանդեսում ներկայացված է նաև «Սալոմե» կտավի շոշափելի կրկնօրինակը՝ պատրաստված տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Հայաստանի ազգային պատկերասրահ

Արամի փող. 1
+37410 580 812