ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Հայաստանի ազգային պատկերասրահ
Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուն թվարկում է շուրջ 26 հազար արվեստի գործեր` նկարներ, քանդակներ, գրաֆիկա և դեկորատիվ և կիրառական արվեստներ:
Ազգային պատկերասրահը գտնվում է Երևանի Հանրապետության հրապարակում: Հիմնվել է 1921թ., սակայն սև տուֆից կառուցված նախկին երկհարկանի շենքը երեսպատվել է ճերմակ քարով, իսկ բակում 1978թ. բարձրացել է ութհարկանի մասնաշենքը: Պատկերասրահն ստեղծել է հայկական, ռուսաստանյան և արևմտաեվրոպական կերպարվեստի հարուստ հավաքածու (ավելի քան 25 հազար ցուցանմուշ), անդամակցում է Կերպարվեստի թանգարանների համաշխարհային ընկերակցությանը:
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
(!) Հայաստանի ազգային պատկերասրահում օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ թանգարանը փակ է։ Բաց է միայն առաջին հարկում գործող «Նվիրատուներ և Նվիրատվություններ. Այվազովսկի, Շաբանյան, Մախոխյան, Մահտեսյան» ժամանակավոր ցուցահանդեսը: Մուտքն՝ Արամի փողոցից:
Արամի փող. 1
+37410 580 812