ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ
ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ
Պետք է փորձել
Հարիսա
Հարիսան ամենահայկական ազգային կերակուրն է։ Հնում համարվել է ծիսական և տոնական կերակուր։ Պատրաստել են հանդիսավոր օրերին։ Պատրաստման եղանակն է՝ ցորենի ձավարը և հավի, ոչխարի կամ տավարի միսը ջրով եփում են՝ փայտե թիակով հարելով մինչև մածուցիկ զանգված դառնալը։ Ուտելիս վրան լցնում են հալած յուղ։ Հարիսայի բաղադրությունը կապված է ցորենի պաշտամունքի հետ, այսինքն՝ արմատները վաղագույն են, իսկ սերմի գաղափարը՝ ազգի հարատևության ապացույցն է․․․

ԱԶԳԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐ
Պետք է փորձել
Հայկական գինիներ
Գինու արտադրությունը Հայաստանում առանձնահատուկ տեղ է գրավում։ 2007թ. Արենի գյուղի մոտ գտնվող Արենի -1 (Թռչունների) քարայրում հնագիտական պեղումների ժամանակ հայ, իռլանդացի և ամերիկացի հնագետների խումբը հայտնաբերել է աշխարհի ամենահին գինեգործական համալիրը, որը վկայում է, որ Հայաստանում գինին արտադրվել է դեռևս 6000 տարի առաջ։ Այդ առիթով 2011թ․-ին Հայաստանը հռչակվեց Գինու արտադրության հնագույն երկիր։ Քարայրում հայտնաբերվել են ճմլարան, եղեգնյա սնամեջ ցողուններ, կարասներ, խեցեղեն, անոթներ՝ գինու մնացորդներով, խաղողի կորիզներով և գինեգործական գործիքներով: Քարայրում փաստագրվել են իրավիճակներ, որոնք ակնհայտորեն կապված են թաղման ծեսի ու գինու արտադրության հետ և թվագրվում են մ.թ.ա. 4000-3800 թվականներով՝ համարվելով աշխարհում հնագույնը:
