ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐ

Card image cap

Շոփինիգը և հուշանվերների գնումը զբոսաշրջային ճանապարհորդության անբաժանելի մասն են: Երևանի հյուրերը կարող են հաճելի գնումներ կատարել ժամանակակից առևտրի կենտրոններից և սուպերմարկետներից: Տեղական ձեռագործ հուշանվերներ կարելի է ձեռք բերել ինչպես քաղաքի կենտրոնի բաց շուկաներում, այնպես էլ փոքր հուշանվերների խանութներում։ Այսպիսով, տուն վերադառնալիս մի մոռացեք ձեզ հետ վերցնել հայկական չրեր և շոկոլադե դելիկատեսներ, հայկական կոնյակ և գինի, կավից կամ ծիրանի փայտից պատրաստված հուշանվերներ և, հնարավոր է, նույնիսկ ձեռագործ գորգ՝ ճանապարհորդության հավերժ հիշատակի համար:

Արհեստագործության Վերնիսաժ


Վերնիսաժը բաց շուկա-ցուցահանդես է Երևանի կենտրոնում, որտեղ դուք կգտնեք հայկական ձեռագործ գլուխգործոցներ, բացառիկ հուշանվերներ և արվեստի գործեր:

Փ. Բուզանդի փ. 1
Նկարիչների Վերնիսաժ


Նկարիչների Վերնիսաժը գտնվում է Մարտիրոս Սարյանի անվան պուրակում։ Այստեղ դուք կարող եք գնել նկարներ յուրաքանչյուր ճաշակի համար:

Մ. Սարյանի պուրակ
«Սիզնս Պարկ Սթեյշն» Տոնավաճառ


«Սիզնս Պարկ Սթեյշնը» կգործի Երևանի կենտրոնում 2021 թվականի դեկտեմբերի 24-ից մինչև 2022 թվականի մարտի 20-ը:

Դիանա Աբգարի անվան այգի
+37433 661 166
«Դալան» Հուշանվերների Խանութ


Այստեղ այցելելիս կարծես ապրում ես Հայաստանի պատմությունը, որը ներկայացված է յուրօրինակ հուշանվերների ու զարդերի միջոցով:

Աբովյան փող. 12
+37493 714 318
«ԹԱԴԷ» Հուշանվերների Խանութ


Այստեղ կտեսնեք հայկական մշակույթի գեղեցկությունը՝ ներկայացված ժամանակակիցների կողմից:

Մոսկովյան փող. 8
+37455 737 727
Տարազ Արթ


Բրենդի նպատակն է ներկայացնել Հայաստանն ու հայկական մշակույթը ժամանակակից նորաձևության ասպարեզում:

Տերյան փող. 72
+37499 818 990
Made in Armenia Store


Միասնական հարթակ,որտեղ ներկայացված են տեղական արտադրողների ապրանքատեսակներ:

Խորենացու փող. 33
+37410 545 435
«Իրին Էքս Արտ» Հուշանվերների Խանութ


Հայկական ձեռքի աշխատանք

Հյուսիսային պողոտա 10, 3/1
(010) 500 208
«ՄԻՍՄԱ» Ասեղնագործության Անկյուն


«ՄԻՍՄԱ»-ն գունավորում, գեղեցկացնում, հայկական շնչով է լցնում ցանկացած տուն և ինտերիեր…

Հանրապետության փող. 49, 7/1
+37491 334 823
Ընծայ


Ժամանակակից և հնաոճ արվեստի վաճառասրահ Երևանում։

Թումանյան փող. 28/20
+37441 202 820