ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
Երևանի պատմության թանգարանը Հայաստանի մայրաքաղաքի կարևորագույն մշակութային և գիտական կենտրոններից մեկն է, որը ներկայացնում է Երևանի մշակութային ժառանգությունը:
Հայաստանի պատմության թանգարան
Հայաստանի պատմության թանգարանի առաքելությունն է Հայաստանի և հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը ներկայացնող թանգարանային առարկաների և հավաքածուների պահպանումը, համալրումը, ուսումնասիրումը և հանրահռչակումը:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հիմնադրվել է 1968 թվականին՝ Երևանի հիմնադրման 2750-ամյակի առթիվ: Այն տարածաշրջանի կարևոր ուրարտագիտական կենտրոն է:
Հայաստանի ազգային պատկերասրահ
Հայաստանի ազգային պատկերասրահը Հայաստանում կերպարվեստի խոշորագույն և հայկական արվեստի հավաքածուով աշխարհի ամենամեծ թանգարանն է:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաքելությունն է 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը վերաբերող հիմնախնդիրների ակադեմիական, գիտական հետազոտությունը և վերլուծությունը, ինչպես նաև տեքստային և վիզուալ նյութի ցուցադրության միջոցով նպաստել ցեղասպանության դեմ միջազգային հանրության պայքարին:
Գաֆէսճեան արվեստի կենտրոն
Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունը Հայաստանում ժամանակակից արվեստի առաջատար միտումները ցուցադրելն է:
Երևանի ժամանակակից արվեստի թանգարան
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում ներկայացված են 1960-ական թվականների անվանի հայ նկարիչների առանցքային ստեղծագործությունները:
ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Անվանի նկարիչ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ցուցադրությունը ներկայացնում է նկարչի հանրահայտ ստեղծագործությունները:
Երվանդ Քոչարի թանգարան
Երվանդ Քոչարի թանգարանը տարածաշրջանում պատմական ավանգարդի ուսումնասիրման և պրոպագանդման կարևորագույն կենտրոն է:
ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԹԱՆԳԱՐԱՆ
Աշխարհահռչակ կինոբեմադրիչ և արվեստագետ Սերգեյ Փարաջանովի թանգարանը Երևանի ամենաշատ այցելուներ հյուրընկալող թանգարաններից մեկն է:
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Կոմիտասի թանգարան ինստիտուտի գործունեությունն ուղղված է հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտաս Վարդապետի ստեղծագործական ժառանգության հանրահռչակմանը։
Ռուսական արվեստի թանգարան
Ռուսական արվեստի թանգարանում ներկայացված են ռուսական մշակույթի առավել հետաքրքրական ժամանակաշրջաններից մեկի՝ «Արծաթե դարի» (19-րդ դարի վերջ - 20-րդ դարի սկիզբ) նկարիչների աշխատանքները։
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության գիտական կենտրոն է։
ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հավերժացնում է մեծ արվեստագետի հիշատակը, պահպանում և ապագա սերունդներին է փոխանցում նրա երաժշտական հարուստ ժառանգությունը:
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան
Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը Հայաստանում առաջին երաժշտական-հուշային թանգարանն է:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան
Գրականության և արվեստի թանգարանը նոր շրջանի հայ մշակույթի պահպանման և ուսումնասիրման ամենամեծ շտեմարանն է աշխարհում։
Հովհաննես Թումանյանի թանգարան
Հովհաննես Թումանյանի թանգարանը պահպանում և ցուցադրում է մեծանուն բանաստեղծի գրական և նյութական ժառանգությունը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆ
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն ազգային մշակույթի եզակի օջախներից է, որի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականության ապահովումն ու հանրահռչակումը:
ԱՐԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ՀԱԿՈԲ ԿՈՋՈՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում ներկայացված են հայկական կերպարվեստի երկու խոշորագույն վարպետների ստեղծագործությունները:
Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարան
Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանում ներկայացված են նկարչի ստեղծագործական ժառանգությունը, հուշաձեռագրային նյութեր, անձնական իրեր։
«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան
«Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում ներկայացված են Երկրորդ Համաշխարհային պատերազմում հայ ժողովրդի մասնակցությանը և Արցախյան ազատագրական պատերազմին վերաբերող փաստավավերագրական նյութեր:
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ
Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը պահպանում և հանրահռչակում է հայ նոր ճարտարապետության հիմնադիր, Երևանի գլխավոր հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործական ժառանգությունը:
Կարեն Դեմիրճյանի թանգարան
Կարեն Դեմիրճյանի թանգարանը ցուցադրում, ուսումնասիրում և հավերժացնում է հայ ժողովրդի պատմության նորագույն շրջանի ազգային, պետական և քաղաքական խոշորագույն գործիչ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կյանքն ու գործունեությունը:
ԱՐԱՐԱՏ թանգարան
Բացահայտեք Ձեզ համար զարմանալի մի աշխարհ, որտեղ միահյուսվում են պատմությունն ու այժմեականը, ավանդույթներն ու փորձարարությունը, բնության շռայլությունը և ստեղծագործական կիրքը:
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Հայ մեծանուն գրող, հայ նոր գրականության և մանկավարժության հիմնադիր Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը պահպանում և հանրայնացնում է մեծ լուսավորչի կյանքն ու ստեղծագործական արժեքները:
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը ներկայացնում է բանաստեղծի կյանքն ու գրական ժառանգությունը:
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանը ներկայացնում է նշանավոր գրող, դրամատուրգ և հասարակական գործիչ Դերենիկ Դեմիրճյանի բազմամյա ստեղծագործական ուղին:
Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան
Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը ներկայացնում է մեծանուն գրող, բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանի ստեղծագործական ուղին:
«ՀայԱրտ» Կենտրոն
«ՀայԱրտ» Կենտրոնը մուլտիդիսցիպլինար հարթակ է, որը նվիրված է ժամանակակից արվեստի ներկայացմանը Հայաստանում։
Գեղագիտության ազգային կենտրոն
Երեխաների և երիտասարդների կրթություն կերպարվեստի, կատարողական արվեստի և երաժշտության բնագավառներում:
Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոն «ՆՓԱԿ»
Նորարար Փորձառական Արվեստի Կենտրոնն իր տեսակի մեջ եզակի երևույթ է ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում։
Շառլ Ազնավուրի թանգարան
Ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, կինոդերասան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը երգարվեստի աշխարհում ուրույն մեծություն է:
Հայաստանի բնության պետական թանգարան
Հայաստանի բնության պետական թանգարանն արտացոլում է Հայաստանի ինքնատիպ բնական համալիրը, բնության բազմազանությունը:
Երկրաբանական թանգարան
Երկրաբանական թանգարանում ներկայացված են հնէաբանության, հանքաբանության, հրաբխականության, ապարաբանության, օգտագար հանածոների և հանքային ջրերի պատմության վերաբերյալ արժեքավոր նմուշներ:
«Ագուլեցի» տուն-թանգարան և արտ-սրճարան
Նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում ցուցադրվում են բացառիկ ազգագրական նմուշներ, որոնք օգտագործում էին հայերն իրենց կենցաղում։
Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան
Թանգարանը ներկայացնում է նորվեգացի բևեռախույզ, Խաղաղության նոբելյան մրցանակակիր Ֆրիտյոֆ Նանսենի կյանքը և գիտական ու մարդասիրական գործունեությունը:
Արվեստի դեսպանատուն
«Արվեստի դեսպանատուն»-ը արվեստի կենտրոն է, որտեղ գործում է պատկերասրահ, արվեստի դպրոց և արվեստանոցներ։
Հայաստանի երկաթուղու թանգարան
Հայաստանի երկաթուղու թանգարանի ցուցանմուշները ներկայացնում են հայկական երկաթուղային տրանսպորտի պատմությունը:
Իլյուզիաների Թանգարան
Իլյուզիաների թանգարանը կրթաժամանցային յուրահատուկ վայր է, որի հիմնական նպատակն է կրթել այցելուներին՝ գիտական երևույթները ներկայացնելով մատչելի ձևով։
«Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարան
«Փոքրիկ Էյնշտեյն»-ը գիտության ինտերակտիվ թանգարան է, որտեղ հնարավոր է ծանոթանալ տարատեսակ ֆիզիկական երևույթներին:
Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու Կոմբինատի թանգարան
Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի պատմական տարածքում յուրահատուկ տեղ է զբաղեցնում թանգարանը:
Կենտրոնական բանկի այցելունների կենտրոն
Կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի նպատակը ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության և դերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումն է: