ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ
ՎիտաՄեդ բժշկական կենտրոնը ժամանակակից բազմապրոֆիլ առողջապահական հաստատություն է, որն առաջարկում է բարձրորակ բժշկական ծառայություններ ինչպես կանխարգելիչ, այնպես էլ ախտորոշիչ ու բուժական մակարդակներում։ Կենտրոնում աշխատում են փորձառու բժիշկներ և բուժանձնակազմ, որոնք առաջնորդվում են արդի բժշկական ստանդարտներով և անհատական մոտեցմամբ` յուրաքանչյուր այցելուի նկատմամբ։
ՎիտաՄեդը հագեցած է ժամանակակից բժշկական սարքավորումներով, ինչը թույլ է տալիս իրականացնել ճշգրիտ հետազոտություններ ու արդյունավետ բուժում տարբեր մասնագիտացումների շրջանակում՝ ներառյալ թերապևտիկ, սրտաբանական, գինեկոլոգիական, լաբորատոր և ռադիոլոգիական ծառայություններ։
ՎիտաՄեդ ԲԿ-ում մատուցվում են հետևյալ ծառայությունները՝
Չեք-ափ փաթեթներ
Բուժզննում և կացության քարտի համար բժշկական տեղեկանքի տրամադրում
Սանիտարական գրքույկների համար նախնական և պարբերական բուժզննում
Կոսմետոլոգիական ծառայություններ
Բժշկական խորհրդատվություն և բուժում
Գործիքային հետազոտություններ
Լաբորատոր հետազոտություններ