ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Դիմաշ Կուդայբերգենի «Stranger» համերգային շրջագայություն
Տաղանդավոր Դիմաշ Կուդայբերգենի «Stranger» համերգային համաշխարհային շրջագայության հաջորդ կանգառը Հայաստանում է։ Ապրիլի 29-ին` ժ. 19։00, Մարզահամերգային համալիրում կկայանա նրա մենահամերգը։ Նոր կոնցեպտուալ շոուն ներառում է պրոֆեսիոնալ երաժիշտների թիմ, ինչպես նաև դինամիկ բեմ՝ լայնածավալ լուսային և վիդեո հնարավորություններով։ Դիմաշ Կուդայբերգեն ղազախ երգիչ, կոմպոզիտոր և մուլտիինստրումենտալիստ է, ով տիրապետում է 6-7 օկտավայի, 4 նոտայի և 1 կիսատոնի հազվագյուտ վոկալ տիրույթի։ Արտիստի երգացանկում կան յոթ լեզուներով կոմպոզիցիաներ ՝ ղազախերեն, անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, իտալերեն, ֆրանսերեն և չինարեն։ Կոնցեպտուալ առումով «Stranger» շոուն տարբեր տեսանկյուններից պատմում է լույսի ու խավարի, ցերեկվա ու գիշերվա, Լուսնի ու Արեգակի հավերժական պայքարի մասին, որում լույսը միշտ հաղթում է խավարին, իսկ բարին ՝ չարին ։ «Կյանքը մեծ ուժ է, որը ձգտում է դեպի հավերժություն»։
Ծիծեռնակաբերդի զբոսայգի, 1 շենք
+37410 399 955, +37410 393 900
18.000 -101.500 AMD AMD