ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոն


Միջազգային կինոփառատոնն այս տարի հանրությանը կներկայացնի աշխարհի տարբեր երկրների մրցութային ֆիլմեր՝ ամենահեղինակավոր կինոփառատոններից։

•Մասնավորապես, կցուցադրվի շուրջ 100 ֆիլմ, իսկ «Երևանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակներում հայ հանդիսատեսին դատին կհանձնեն Կաննի, Բեռլինի և այլ միջազգային կինոփառատոններին մասկացած հեղինակավոր ֆիլմերը։

•Փառատոնին մասնակցելու համար Հայաստան կժամանեն մի շարք պատվավոր հյուրեր։

«Ոսկե ծիրան» Երևանի 19-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի ռեժիսոր Մայքլ Գորջյանի «Ամերիկացի» ֆիլմով։ Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։

Փառատոնը հուլիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կրկին կփակվի Կարին Հովհաննիսյանի «Թաքնված Հանրապետություն» ֆիլմով։

Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Այս տարվա փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը։

«Արամ Խաչատրյան» համերգասրահ

Մ.Մաշտոցի պող. 46
+37410 560 645