ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

«Կուս» լարային քառյակ


«Կուս» լարային քառյակը բազմաթիվ միջազգային հեղինակություն վայելող երաժիշտների կողմից համարվել է համաշխարհային բեմերի ամենահետաքրքիր քառյակներից մեկը։

Քառյակի համերգային ծրագրերը միշտ առանձնանում են իրենց կոնցեպտուալ և բովանդակային խորությամբ և փոխկապակցվածությամբ։

Այդպիսին է նաև երևանյան համերգային ծրագիրը՝

• Յոզեֆ Հայդն
• Լյուդվիգ վան Բեթհովեն
• Ֆրանց Շուբերտ
• Լեոշ Յանաչեկ
• Կոմիտաս
• Բելա Բարտոկ
• Դյորդ Կուրտագ

Ստեղծագործությունների մեծ մասը տեղ է գտել քառյակի ալբոմներում և ներկայացնում է տարժամանակյա և համաժամանակյա անարխիկ վերապրումների երաժշտական արտահայտումները։

Խմբի ղեկավար Յանա Կուսը (ջութակ) և Օլիվեր Ուայլը (ջութակ) բեմում միասին են արդեն 25 տարուց ավել, և արդեն երկարատև ստեղծագործական ընթացք ունեն նաև Ուիլիամ Քոլմանի (ալյ) և մեր հայրենակցի՝ Միքայել Հախնազարյանի հետ (թավջութակ)։

Live music
Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճ

Խ. Աբովյան փող. 2
+37410 527 988, +37498 881 717
5000-10000 AMD