ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Երազանքի Գնացքը
Տիկնիկային ինտերակտիվ ներկայացում ըստ Ջաննի Ռոդարիի ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՆԵՏԸ հեքիաթի
Այս Ամանորին նստելով ԵՐԱԶԱՆՔԻ ԳՆԱՑՔԸ՝ դուք կտեղափոխվեք հեքիաթով լցված մի աշխարհ։ Այստեղ Բեբուկ բուն ձեզ կպատմի կախարդական պատմություն հրաշքով կենդանացած խաղալիքների մասին, որոնք փոխեցին քաղաքի բնակիչների կյանքը՝ դառնալով ընկերասիրության և ազնվության իսկական օրինակ։
Ինտերակտիվ տոնական ներկայացումը երազանքների իրագործման և դրանց միշտ հավատալու մասին է. չէ՞ որ Ամանորի գիշերը պետք է կատարվեն բոլորի նվիրական երազանքները։ Իսկ այդ հարցում մեզ իհարկե կօգնի ամենաբարի Ձմեռ պապիկը, որը ներկայացման վերջում հյուր կգա փոքրիկներին՝ բերելով համեղ նվերներ։
Ներկայացումը նախատեսված է 3-9 տարեկան երեխաների համար։
Հասցե՝ ԲԵԲՈՒԿ ՇԱՐԺԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ / Աբովյան41/4 /։
Երևան քաղաք
Տևողություն՝
40
ժ
3000 AMD