ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

Իմունային Ուռուցքաբանության Միջազգային Գագաթնաժողով Հայաստանում


Միջոցառման լեզուն՝ անգլերեն
Գագաթնաժողովը կմիավորի ակադեմիական, անցումնային և կլինիկական հետազոտությունների միջազգային առաջատարներին՝ նորագույն զարգացումներով կիսվելու, միջառարկայական համագործակցությունը խթանելու և իմունային համակարգի վրա հիմնված քաղցկեղի թերապիաների նորարարությունը առաջ մղելու համար:
Թիրախային լսարան՝ ալերգոլոգներ և կլինիկական իմունոլոգներ, ռևմատոլոգներ, մաշկասեռավարակաբաններ, ուռուցքաբաններ, կլինիկական թունաբաններ, արյունաբաններ, ախտաբաններ, կլինիկական լաբորատոր ախտորոշման մասնագետներ:

Ծրագրում ներառված են հետևյալ սեսիաները՝
- Իմունային/Օրգան համակարգերի փոխազդեցությունը քաղցկեղի և թերապ թերապևտիկ մոտեցումների համատեքստում
- Իմունաբանությունըև իմունոթերապիան պինդ ուռուցքների դեպքում
- Իմունային թերապիա հեմատոլոգիական չարորակ հիվանդությունների ժամանակ

Գագաթնաժողովը կազմակերպվում է «Santé Arménie»-ի կողմից, Առողջապահության և Բժշկական Հետազոտությունների Ազգային Ինստիտուտի (INSERM), Կլինիկական ախտաբանների և Բջջաբանների Հայկական Ասոցիացիայի, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային Կենսաբանության Ինստիտուտի համակազմակրպմամբ:

Երևան քաղաք