ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

«Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային 5-րդ փառատոն


Սքայբոլ ընկերությունը ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ 2023թ․-ի հոկտեմբերի 14-ից 18-ը կազմակերպում է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային 5-րդ փառատոը, որի ընթացքում նախատեսվում են ավելի քան 20 օդապարիկների միաժամանակյա թռիչքներ։

Փառատոնի ծրագիր՝

Փառատոնը բաղկացած կլինի 2 փուլերից՝ ցուցադրական և մարզական։ Ցուցադրական փուլը իր մեջ ներառում է օդապարիկների ազատ թռիչքներ Երևանի, Գառնիի, Ապարանի օդային տարածքում։ Մարզական փուլի ժամանակ յուրաքանչյուր օդապարիկի անձնակազմ պետք է իրականացնի պահանջվող առաջադրանքը, որի արդյունքում կընտրվեն հաղթողներ։

14.10.2023
Առաջին թռիչք - Հանրապետության հրապարակ - 07։30-09։00
Երկրորդ թռիչք - Հանրապետության հրապարակ-17։00-18։30

15.10.2023
Երրորդ թռիչք - Հանրապետության հրապարակ - 07։30-09։00
Չորրորդ թռիչք - Հանրապետության հրապարակ-17։00-18։30
_________________________________________
16.10.2023
Հինգերորդ թռիչք - Գառնի համայնք - 07։00-09։00
Վեցերորդ թռիչք - Գառնի համայնք - 17։00-18։30
17.10.2023
Յոթերորդ թռիչք - Գառնի համայնք - 07։00-09։00
Ութերորդ թռիչք- Գառնի համայնք -17։00-18։30
18.10.2023
Իններորդ թռիչք- Ապարանի ջրամբար - 07։30-09։00

Երևան քաղաք