ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Christmas Art Fair 2025
Արվեստի ամենատոնական միջոցառումը վերադառնում է. CAF 2025-ը տեղի կունենա դեկտեմբերի 22–29-ը՝ Հայաստանի Նկարիչների միությունում։
CAF-ը հարթակ է, որն արդեն 4 տարի շարունակ միավորում է արվեստագետների, հավաքորդների, պատկերասրահների և արվեստասերների։ Ներկայացված են ամենատարբեր ժանրերի ու տեխնիկաների աշխատանքներ՝ նկարներ, քանդակներ, դեկորատիվ և կիրառական արվեստ։
Այս տարի տոնավաճառը կլինի ավելի մեծ, ավելի բազմազան և ավելի ոգեշնչող՝ հարյուրավոր եզակի աշխատանքներով։
Ստեղծեք տոնական տրամադրություն, բացահայտեք նոր արվեստագետների և տարեք Ձեզ հետ արվեստի Ձեր նմուշը։
CAF-ը բաց է ժամը 11:00-ից 20:00-ն։
Դեկտեմբերի 22-ի բացումը կկայանա ժամը 18:00-ին։
Մուտքն ազատ է։
Աբովյան փող., 16
+37410 564 853