ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ֆլեյտայի Երևանյան միջազգային 2-րդ փառատոն: ԲԱՑՄԱՆ ՀԱՄԵՐԳ
Երևանյան միջազգային ֆլեյտայի փառատոնի բացման համերգը կդառնա բացառիկ երաժշտական իրադարձություն՝ համախմբելով վիրտուոզ մենակատարների և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումները։
Մենակատարներ՝
Մարիո Բրունո, Էլեն Վիրաբյան, Երժան Կուշանով, Նարեկ Ավագյան, Վենսան Լյուկա, Դենիս Լուպաչով
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան
Ծրագրում․
- Կ. Ֆ. Է. Բախ՝ Կոնցերտ սոլ մաժոր ֆլեյտայի և նվագախմբի համար
- Ս. Շամինադ՝ Կոնցերտինո ֆլեյտայի և նվագախմբի համար
- Պ. Տաֆանել՝ Ֆանտազիա Վեբերի «Ազատ հրաձիգը» օպերայի թեմաներով
- Ա. Վիվալդի՝ Կոնցերտ չորս ֆլեյտայի և նվագախմբի համար
- Ֆ. Դոպլեր՝ Կոնցերտ երկու ֆլեյտայի և նվագախմբի համար ռե մինոր
- Ֆ. Բորն՝ Ֆանտազիա Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի թեմաներով
Տոմսերը՝ khachaturianhall.am և համերգասրահի տոմսարկղից։
Մ.Մաշտոցի պող. 46
+37410 560 645