ԲԱՐԵՐ, ՓԱԲԵՐ, ԱԿՈՒՄԲՆԵՐ
Եթե երեկոյան Ձեզ անհրաժեշտ է հանգստանալ, վայելել սիրելի ըմպելիքը և մոռանալ կենցաղային գործերը, ապա Երևանը, բացի հարուստ մշակութային կյանքից և համեղ խոհանոցից, Ձեզ կապահովի հաճելի ժամանցով: Երիտասարդների գիշերային կյանքը հիմնականում անցնում է բարերում և փաբերում է, որտեղ Դուք կարող եք համտեսել տեղական համեղ գարեջուր, գինի և զովացուցիչ ըմպելիքներ:
Երևանյան բարերն ու փաբերը հիմնականում գտնվում են քաղաքի փոքր կենտրոնում՝ Փարպեցի, Պուշկին, Սարյան և Թումանյան փողոցներում՝ «Բարերի և փաբերի թաղամասում»: Փաբեր և բարեր կան նաև Կասկադի հարակից տարածքում և Աբովյան փողոցում։ Քանի որ օբյեկտները միմյանց մոտ են գտնվում, մեկից մյուսն անցնելով, վստահաբար կգտնեք Ձեր ճաշակին համահունչ վայր: Օտարերկրացիներին ամենուր շատ ջերմ են դիմավորում, և յուրաքանչյուր օբյեկտ ունի անգլերեն լեզվով ճաշացանկ:
Երևանում փաբերն ավելի տարածված են, քան գիշերային ակումբները: Փաբերը հարմարավետ են, աշխույժ և միշտ մարդաշատ և միաժամանակ անվտանգ։ Ի դեպ, ծխելը Երևանի բոլոր փակ տարածքներում արգելված է։ Փաբերն ու բարերը բաց են ամբողջ գիշեր՝ ապահովելով տեղական և միջազգային դիջեյների տարբեր ժանրերի որակյալ երաժշտություն:
Հեշտ է հայտնվել «Բարերի և փաբերի թաղամասում», սակայն դժվար է թողնել այն: Բարի՜ ժամանց:
ԱԶԳԱՅԻՆ ԽՈՀԱՆՈՑ
Պետք է փորձել
Գաթայի հիասքանչ հմայքը
Գաթան հայկական խոհանոցի ամենասիրված ազգային աղանդերից մեկն է, որն իր անկրկնելի համով դարեր շարունակ զարդարում է հայկական սեղանները։ Այս նուրբ խմորեղենը սովորաբար մատուցվում է թեյի կամ սուրճի հետ: Այն պատրաստվում է շատ պարզ բաղադրիչներից՝ ալյուր, շաքարավազ, կարագ և կաթ։ Խմորը նրբորեն տարածում են, ապա լցնում շաքարավազի, կարագի, աղացած դարչինի կամ հիլի բուրավետ խառնուրդը։ Այնուհետև խմորը փաթաթում են և բաժանում կտորների, որոնք թխվում են մինչև ոսկեգույն դառնալը։
Հայաստան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ անպայման պետք է համտեսի գաթա, քանի որ այս համեղ և անկրկնելի աղանդերը դժվար թե գտնվի որևէ այլ երկրում։
ԱԶԳԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐ
Պետք է փորձել
Մրգային կոմպոտ՝ քաղցր և թարմացնող համ
Մրգային կոմպոտը թարմացնող և անուշաբույր ըմպելիք է, որը սերնդեսերունդ վայելում են հայերը։ Այս քաղցր ըմպելիքը պատրաստվում է տարբեր մրգերից՝ ծիրանից, կեռասից, սալորից, դեղձից և այլն։ Հայաստանում մրգային կոմպոտ պատրաստելու ավանդույթը ձևավորվել է հնագույն ժամանակներից։ Մրգային կոմպոտը թույլ էր տալիս վայելել արևահամ մրգերի քաղցրությունը ողջ տարվա ընթացքում: Յուրաքանչյուր ընտանիք ուներ իր գաղտնի բաղադրատոմսը՝ կախված տարածաշրջանից և նախընտրած մրգերից։
Այսօր էլ հայկական մրգային կոմպոտը պատրաստվում է նույն ավանդական եղանակով՝ թարմ մրգերը եփելով շաքարով և ջրով: Նրա հարուստ համը և մրգերի բնական բույրը այն դարձնում են ընտանեկան սեղանի անբաժանելի մասը։ Այն անփոխարինելի է տոնական հավաքույթների ժամանակ։
"Դվին" համերգասրահ
Համերգային սրահ և ռեստորան, հանգստի և լավ ժամանցի վայր Երևանի կենտրոնում։ Այստեղ կարող եք հանգստանալ, համեղ ընթրել, վայելել կենդանի երաժշտություն և լավ ժամանակ անցկացնել։
Պարոնյան փող. 40
+37443 443 300
«Հին Անի» համերգասրահ
Համերգային սրահ և ռեստորան, հանգստի և լավ ժամանցի վայր Երևանի կենտրոնում։ Այստեղ կարող եք հանգստանալ, համեղ ընթրել, վայելել կենդանի երաժշտություն և լավ ժամանակ անցկացնել։
Սայաթ-Նովա պող. 19
+37443 004 883
«KAMI» երաժշտական ակումբ
Համերգային սրահ և ռեստորան, հանգստի և լավ ժամանցի վայր Երևանի կենտրոնում։ Այստեղ կարող եք հանգստանալ, համեղ ընթրել, վայելել կենդանի երաժշտություն և լավ ժամանակ անցկացնել։ Անվճար WiFi։
Խ. Աբովյան փող. 18
+37491 509 020 , +37443 509 020
«Մալխաս» ջազզ ակումբ
Ակումբը ներկայացնում է լավագույն ջազը 2005 թվականից։ Այն հանդիպման վայր է երաժշտության իսկական գիտակների, ջազ երաժիշտների և երաժշտական լավ ճաշակ ունեցող հյուրերի համար։
Ալ. Պուշկինի փող. 52/1
+37410 531 778
Platform
Համերգային սրահ և ռեստորան, հանգստի և լավ ժամանցի վայր Երևանի կենտրոնում։ Այստեղ կարող եք հանգստանալ, համեղ ընթրել, վայելել կենդանի երաժշտություն և լավ ժամանակ անցկացնել։
Սարյան փող., 22
+37491 288 222