ԲԱՐԵՐ, ՓԱԲԵՐ, ԱԿՈՒՄԲՆԵՐ

Card image cap

Calumet Ethnic Lounge Bar


«Calumet» լաունջ բարը գործում է 2010 թվականից: Այստեղ կարելի է վայելել ոչ ալկոհոլային, ոգելից թունդ կամ միջին խտության խմիչքներ, կոկտեյլներ, համտեսել թարմ և համեղ արագ սնունդ, լսել հաճելի երաժշտություն:

Լաունջ բարի ինքնատիպ դիզայնի գլխավոր բաղկացուցիչներն են պատին փակցված «բաց ճաշացանկը», փայտյա սեղաններն ու գետնին նստելու համար նախատեսված փափուկ բարձերը: Ուշագրավ է նաև «Calumet»-ի «դրոշների շքերթ»-ի պատը` զարդարված Հայաստանի, Իտալիայի, Շվեդիայի, Իսպանիայի, Ճապոնիայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Կանադայի, և այլ երկրների ազգային դրոշներով:

Այստեղ ամեն հինգշաբթի կարելի է լսել ռոք, ռոքն ռոլ, ջազ և այլ ոճերի երաժշտության կենդանի կատարումներին: Բարում կարելի է պատվիրել «Margarita»«Calumet DooDoo»«Pink Panther»և այլ կոկտեյլներ, ինչպես նաև վիսկի, ռոմ, բակարդի, տեքիլլա, օղի, գարեջուր, մարտինի, ջին, կոնյակ, գինի և այլ ըմպելիքներ: 

«Calumet»-ում տիրում է ջերմ և հաճելի մթնոլորտ, ինչի շնորհիվ ժամանակն այստեղ սահում է աննկատ` թողնելով վառ տպավորություններ: 


Պուշկինի փող. 56ա
+37495 359 229