ԲԱՐԵՐ, ՓԱԲԵՐ, ԱԿՈՒՄԲՆԵՐ
«Banderego» կոկտեյլ-բարի մոտեցումը էգո-հաճոյացնող լինելն է յուրաքանչյուր հյուրի նկատմամբ: Այստեղ ցանկացած անձ կարող է լինել այնպիսին, ինչպիսին ուզում է։ Կարևոր չեն ռասայական, սեռական, կրոնական և շատ այլ բաժանումները։
Բարի տարածքում ամեն ինչ բազմամշակութային է՝ կոկտեյլները, սնունդը, ինտերիերը, երաժշտությունն ու արտեֆակտները:
«Banderego» մտնելու պահից սկսած մինչև այնեղից հեռանալը, յուրաքանչյուր րոպե օգտագործվում է որ հյուրն էլ ավելի յուրահատուկ զգա իրեն։
Այստեղ չկան մատուցողներ, սպասարկում են միայն բարմենները, ովքեր Ձեզ կհյուրասիրեն համեղ խմիչքներ և կպատմեն այդ խմիչքների մասին հետաքրքիր պատմություններ։
Ֆյուժն խոհանոցը լրացնում է բարի ցանկը. Հայկական խխունջներ՝ կիտրոնով, աղցան օձաձկով և նարնջով, ֆալաֆել՝ կաթնաշոռով և անանուխի մածունի սոուսով և այլն։ Խոհարարների հիմնական նպատակն է համադրել միմյանց հակասող բաղադրիչներ և ստանալ տարբերվող ուտեստներ։
Ալեք Մանուկյան փող. 12/6