ԲԱՐԵՐ, ՓԱԲԵՐ, ԱԿՈՒՄԲՆԵՐ
«Nkoogh»-ը յուրօրինակ կոկտեյլ բար է, որը գտնվում է Երևանի սրտում՝ Աբովյան փողոցում:
Այն կատարյալ վայր է ընկերների, զույգերի համար, ովքեր ցանկանում են հաճելի միջավայրում վայելել խմիչքներ և խաղեր խաղալ: Այստեղ կգտնեք սեղանի խաղերի լայն տեսականի ինչպիսիք են` «Մոնոպոլի»-ն, «Ունո»-ն, «Բենգ»-ը և այլն, ինչպես նաև «խմելու խաղեր»՝ որոնք հաճելի ժամանց կպարգևեն այցելուներին:
«Playstation 1»-ի, «Sega»-ի և «Nintendo»-ի լեգենդար խաղերով արկադային մեքենաները կվերադարձնեն 1990-ականների և 2000-ականների ձեր ամենահրաշալի հիշողությունները:
Բարյացակամ անձնակազմը, հիանալի բարը և համեղ խոհանոցը կդարձնեն հաճախորդների օրն առավել առանձնահատուկ: Հանգստյան օրերին ինչպես նաև թեմատիկ միջոցառումների ժամանակ «Nkoogh»-ը հյուրընկալում է Երևանի հայտնի դիջեյներին: