ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Card image cap

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ


1954


Պետ. ցուցիչ՝ 1.6.159
Ճարտարապետ՝ Գևորգ Թամանյան

Շենքը կառուցվել է 1954 թ. որպես Հայաստանի գրողների միության վարչական շենք և Գրողների տուն:
Սկզբնապես շենքը երկհարկանի առանձնատան տեսքով էր՝ տեղադրված Մարշալ Բաղրամյան պողոտայի ոչ մեծ այգում, որն ընդհանուր առմամբ բնորոշ է պողոտայի այդ մասի կառուցապատմանը:
Շենքը համաչափ է: Կենտրոնական մասը լուծված է ընդհանուր մակերեսից դուրս եկող կիսաշրջան ծավալի տեսքով՝ մշակված նրբագեղ կամարաշարով, որտեղ գտնվում է գլխավոր մուտքը:
Առաջին հարկում նախասրահը, դահլիճները և ծառայողական սենյակներն են: Նկուղային հարկում հանդերձարանն է և սրճարանը: Երկրորդ հարկում դահլիճն է: Կցակառուցված հատվածում ծառայողական սենյակներ են:
1970-ական թթ. կենտրոնական երկհարկ ծավալի վրա կառուցվել է երրորդ հարկ, բակի կողմից կցակառուցվել է չորս հարկանի ծավալ: Վերակառուցումից հետո շենքը կորցրել է իր ամբողջականությունն ու մասշտաբայնությունը:
Կառուցված է կարմիր, սրբատաշ տուֆով, միդիս շարվածքով: Երևանի հասարակական-մշակութային խոշոր կենտրոններից է:
Գեղարվեստական առումով բնորոշ է 1950-ական թթ. խորհրդահայ ճարտարապետությանը:


Բաղրամյան պող., 3
+37410 563 811