ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ
2004 թ.
Ճարտարապետներ՝ Ջիմ Թորոսյան, Ռոմիկ Մարտիրոսյան
Կոնստրուկտոր՝ Հենզել Հակոբյան, կառուցապատող՝ Գագիկ
Գալստյան
ՀՀ պետական մրցանակ՝ 2007 թ.
Շենքը գտնվում է Հրազդան գետի ձախափնյակում՝ Արգիշտի փողոց, 1 հասցեում:
Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի (քաղաքապետարանի) վարչական նոր շենքի շինարարությունը, ԽՍՀՄ կառավարության որոշմամբ, սկսվել է 1984 թ.: Նախագծի հեղինակն էր ճարտարապետն Ջիմ Թորոսյանը: Շենքի կառուցումը եղել է հանրապետության ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում: Հաճախ շին.հրապարակ են այցելել ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար (1974-1988)
Կարեն Դեմիրճյանը, ՀԽՍՀ Մինիստրների
խորհրդի նախագահ (1977-1989) Ֆադեյ Սարգսյանը, Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ (1975-1985) Մուրադ Մուրադյանը: Շինարարական աշխատանքները շարունակվել են մինչև 1991 թ., այնուհետև, հանրապետությունում
տիրող իրավիճակի հետ կապված, դադարեցվել են: Քաղաքապետարանի նոր շենքը վերանախագծվել է 12 տարի անց՝ 2003 թ.: Ջիմ Թորոսյանի նախագիծը պահպանվել է, բայց հարմարեցվել է ժամանակի պահանջներին: Շինարարությունը շարունակվել է 2003-ից՝ շուրջ 15
ամիս, և 2004 թ. նոյեմբերի 26-ին շենքը հանձնվել է շահագործման:
Նախկինում նախագծված
քառահարկ
շենքի փոխարեն կառուցվել
է
5-հարկանի շենք,
վերանախագծվել է
47 մ բարձրությամբ աշտարակը:
2002 թ. ՀՀ կառավարության որոշմամբ նոր շենքի մի հատված տրամադրվել է Երևանի պատմության թանգարանին: Վերջինս, որն այդ ժամանակ տեղակայված
էր Մ. Մաշտոցի պողոտայում (Ստ. Շահումյանի անվան N 1 դպրոցի տարածքում), 2005 թ. տեղափոխվել է նոր շենք: 2007
թ. ապրիլի 3-ին բացվել է թանգարանի հիմնական ցուցադրությունը։
Շենքն ունի 5 հարկ, ընդհանուր մակերեսը 13,5 հազար քառ. մ է:
Կառուցված է ազգային ճարտարապետության ավանդույթներով:
Ճակատը հարդարում են ռելիեֆային քանդակները,
Կենաց Ծառի պատկերը, Երևանի հատակագիծը և այլն: Նեղ որմնախորշերում տեղադրված սյուների վրա փորագրված են Հայաստանի մայրաքաղաքների անունները: Կառուցված
է նարնջագույն, սրբատաշ տուֆից:
Նախագծի ճարտարապետներ Ջիմ Թորոսյանն ու Ռոմիկ Մարտիրոսյանը (հետմահու), կոնստրուկտոր Հենզել Հակոբյանն ու կառուցապատող Գագիկ Գալստյանը 2007 թ. արժանացել են ՀՀ պետական
մրցանակի:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան