ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՏՈՒՆ (ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՆՔ)
1980 թ.
Ճարտարապետներ՝ Թելման Գևորգյան, Վարդան Հուսյան
Շենքը գտնվում է Արամի, Նալբանդյան,
Հանրապետության և Վարդանանց փողոցների միջև ընկած թաղամասում՝ Երևանի մետրոպոլիտենի
«Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ:
Եռաթև հորինվածքով կառույց է, որտեղ համախմբված են ՀՀ տարբեր նախարարություններ ու պետական տեսչություններ:
Արամի փողոց նայող մասնաշենքի առաջին հարկի մի հատվածը զբաղեցնում է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը:
Պատերը բետոնից են, երեսապատված նարնջագույն տուֆի սրբատաշ
քարերով:
Տարածքում տեղադրված են միջնադարյան խաչքարեր, խաչքարերի
բեկորներ, վիշապաքար, տապանաքարեր:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան
Հանրապետության հրապարակ