ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ
Շենքը
կառուցվել է 1954 թ. որպես Հայաստանի գրողների միության վարչական շենք և Գրողների տուն:
Սկզբնապես
շենքը երկհարկանի առանձնատան տեսքով էր՝
տեղադրված Մարշալ Բաղրամյան պողոտայի ոչ մեծ այգում, որն ընդհանուր առմամբ բնորոշ է
պողոտայի այդ մասի կառուցապատմանը:
Շենքը
համաչափ է: Կենտրոնական մասը լուծված է ընդհանուր մակերեսից դուրս եկող կիսաշրջան ծավալի
տեսքով՝ մշակված նրբագեղ կամարաշարով, որտեղ գտնվում է գլխավոր մուտքը:
Առաջին
հարկում նախասրահը, դահլիճները և ծառայողական սենյակներն են: Նկուղային հարկում հանդերձարանն
է և սրճարանը: Երկրորդ հարկում դահլիճն է: Կցակառուցված հատվածում ծառայողական սենյակներ
են:
1970-ական
թթ. կենտրոնական երկհարկ ծավալի վրա կառուցվել է երրորդ հարկ, բակի կողմից կցակառուցվել
է չորս հարկանի ծավալ: Վերակառուցումից հետո շենքը կորցրել է իր ամբողջականությունն
ու մասշտաբայնությունը:
Կառուցված
է կարմիր, սրբատաշ տուֆով, միդիս շարվածքով: Երևանի հասարակական-մշակութային խոշոր
կենտրոններից է:
Գեղարվեստական
առումով բնորոշ է 1950-ական թթ. խորհրդահայ ճարտարապետությանը: