ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ


XIX դ. վերջ


Պետ. ցուցիչ՝ 1.6.200.3

Տունը գտնվում է Տիգրան Մեծի (նախկինում՝ Հին Կազարմայի, ապա՝ Հոկտեմբերյան) պողոտա 9 հասցեում: Հյուսիս-հարավ առանցքով և հյուսիսային կողային մասով դուրս է գալիս դեպի Ֆիրդուսի փողոց:

Շենքը երկհարկ է՝ հողի մակերևույթից ցածր: Հատակագծում ձգված ուղղանկյուն է: Սենյակներն ունեն երկշար դասավորություն, որոնք դիրքորոշված են դեպի արևմուտք (Տիգրան Մեծի փողոց), դեպի հյուսիս (Ֆիրդուսի փողոց) և դեպի արևելք (բակ): Գլխավոր՝ արևմտյան ճակատը դիրքորոշված է դեպի Տիգրան Մեծի փողոց, որտեղ էլ գտնվում է գլխավոր մուտքը: Վերջինիս միակ զարդարանքը գեղարվեստորեն մշակված բարձրաքանդակներով փայտե դռներն են: Հյուսիսային ճակատը արևմտյան ճակատի համեմատությամբ պարզ է: Բացակայում են կոպտատաշ պատերը, լուսամուտատակի պատուհանները: Վերևի պատուհանների շրջակալները նույնատիպ են, բայց՝ հարթ:  

Կառուցվածքային համակարգում տուֆից միդիս շարվածքով կրող պատերն են: Փողոցի կողմի ճակատներում օգտագործված են սրբատաշ քարեր: Ծածկերը հարթ են, փայտից: Տանիքը թեք է, թիթեղյա:  

Ենթարկվել է վերափոխումների: 

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Տիգրան Մեծի պող. 9