ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԴԱՄԲԱՆԱԹՈՒՄԲ ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳՈՒՄ


Մ.թ.ա. II-I հազ.


Պետ. ցուցիչ՝ 1.7.18.1

Գտնվում է Դալմայի այգիների հյուսիսային մասում՝ Մոնթե Մելքոնյան խճուղուց 235 մ արևմուտք՝ մեղմաթեք լանջին: Հայտնաբերվել Է 2019 թ. Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախմբի կողմից: Ենթադրվում է, որ պատկանել է Ծիծեռնակաբերդ ամրոց-բնակատեղիի դամբարանադաշտին:

Քարահողային լիցքով, հս մասում պահպանված կրոմլեխաշարով, ձվաձև, 9 x 5 մ հատակագծային չափերով և 0,8 մ բարձրությամբ թումբ է, Հայաստանում բրոնզ-երկաթեդարյան դամբանական թաղումների տարածված օրինակներից:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ


Մոնթե Մելքոնյան փող.