ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
1938-1955
Պետ. ցուցիչ՝ 1.6.89.2
Ճարտարապետ՝ Սամվել Սաֆարյան
Գտնվում
է Աբովյան և Կորյուն փողոցների խաչմերուկում: Կառուցվել է երկու փուլով. 1938 թ. ավարտվել
են կենտրոնական և Աբովյան փողոցի հատվածների, իսկ 1955 թ.՝ գմբեթի և Կորյունի փողոցի
հատվածի շինարարությունը:
Աչքի է ընկնում հատակագծային-հորինվածքային լուծումների հստակությամբ։ Հինգհարկանի,
գմբեթածածկ կենտրոնական ծավալին հարում են քառահարկ կողային մասնաշենքերը։ Լսարաններն
ու լաբորատորիաները գտնվում են բակի կողմում։ Հակառակ կողմում՝ թևերի երկայնքով, լայն
միջանցքներ են։ Ճակատները կատարված են միասնական ոճով և ունեն ընդգծված քիվ։ Որպես
շինանյութ օգտագործվել են սև տուֆը և Կապուտան գյուղի գորշ բազալտը։
Կառույցը Երևանի խոշոր ուսումնական
հաստատություններից է, խորհրդահայ ճարտարապետության մոնումենտալ գործերից մեկը, որը
կարևոր դեր ունի քաղաքաշինական այս հանգույցի կառուցապատման մեջ։
Կորյունի փող. 2