ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ «ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐԻ» («ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ»)


1933 թ.


Պետցուցիչ՝ 1.6.19

Ճարտարապետ՝ Սամվել Սաֆարյան

Գտնվում է Աբովյան փողոց, 32 հասցեում` փողոցի կառուցապատման գծի վրա: Նախագծվել է 1932 թ., կառուցվել 1933-ին: 

Հայտնի է «Պրոֆեսորների տուն» կամ «Մասնագետների տուն» անուններով:

Երևանում միջին հարկայնության (4-5 հարկ) առաջին տներից է, որոնց կառուցումը թելադրված է եղել մայրաքաղաքի աճով և կառուցապատման մասշտաբի փոփոխությամբ:

Երկմաս, հինգ հարկանի շենք է ` երկու և երեք սենյականոց բնակարաններով (37,0 և 64,4 քառ. մ): Երեք սենյականոց բնակարաններում նախատեսված էր նաև տնային աշխատողի սենյակ, որը նորություն էր նախագծման մեջ:

 Հինգերորդ հարկում նկարիչների արհեստանոցներն են:

Այս շենքում են ապրել հայոց մշակույթի և գիտության նշանավոր գործիչներ՝ ճարտարապետներ, գրողներ, երգահաններ, նկարիչներ, բժիշկներ՝ Համբարձում Քեչեկը, Գրիգոր Ղափանցյանը, Արսեն Տերտերյանը, Ստեփան Զորյանը, Գևորգ Աբովը, Սեդրակ Առաքելյանը, Գաբրիել Գյուրջյանը, Ռուբեն Դրամբյանը, Միքայել Մազմանյանը, Գևորգ Քոչարը, Աշոտ Տեր-Մկրտչյանը, Հայկանուշ Դանիելյանը, Հարո Ստեփանյանը:

Շենքի առջև տեղադրված է հայ մշակույթի երախտավորներին նվիրված հուշակոթողը:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Աբովյան փող. 32