ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՄԻԱՑՅԱԼ ԽԱՉ


2013


Քանդակագործ՝ Ֆրիդրիխ Սողոյան

Ճարտարապետ՝ Ռազմիկ Մանուկյան


Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ հուշարձանը գտնվում է Օղակաձև զբոսայգում: Տեղադրվել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին: Կառուցված է սպիտակ-մոխրագույն գրանիտից, բարձրությունը՝ 4,5 մետր: Հուշարձանը պատկերում է հայ և ռուս երկու կանանց, որոնք գլուխ են խոնարհել ընդհանուր հավատի խորհրդանիշ խաչի առջև: Այս խոնարհումով նրանք միաժամանակ պաշտպանում են խաչը։ Հուշարձանի համալիր չափսերը ապահովում են արձանի մոնումենտալ ընկալումը։ Պատվանդանին հայերեն և ռուսերեն փորագրված է՝ «Օրհնյալ է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը»: Այս հուշարձանի նույնատիպը 1997 թվականին Մոսկվայի հիմնադրման 850-ամյակի առթիվ տեղադրվել է Մոսկվայի կենտրոնում՝ «Նիկիտյան Դարպասների» պուրակում:


Օղակաձև զբոսայգի