ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

Վարդավառի լիճ


Լիճը կառուցվել է մ.թ.ա. VIII դարում՝ Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել Արգիշտի ծով։ Այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար։ Ջուրը լճից տուֆակերտ խողովակներով հասցվել է դեպի Էրեբունի ամրոցի ստորոտը։ Շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող այս լիճը չի փոխվել իր չափսերով և գրեթե նույնությամբ պահպանվել է մինչև օրս։

16-րդ դարում, երբ Երևանը պարսկական տիրապետության տակ էր, Երևանի «Թոքմաք» կոչված Մամմադ խանը վերանորոգել և վերագործարկել է լիճը։ Սակայն կա հիշատակություն, որ Երևանի վերջին՝ Հուսեյն խանի օրոք այդ լիճը չի գործել։

Լիճը վերջին անգամ վերանորոգվել է սովետական իշխանությունների օրոք՝ 1975-1985 թվականներին։ Լճի շրջակայքը վերածվել է այգու։ Այդ ժամանակվանից ի վեր լիճը սնուցվում է ստորգետնյա ջրերով և ջրանցքներով։

2011 թվականին այգին վերանորոգվել և և կոչվել Լիոնի այգի՝ ի պատիվ Երևան և Լիոն քաղաքների բարեկամության։ 



Լիոնի այգի