ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2025
Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Անկախության օրը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը ներկայացավ նոր լուսավորությամբ:
Հայաստանի Հանրապետության անկախության օրը Օպերայի շենքը գեղարվեստական նոր լուսավորությամբ ներկայացավ երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ արդիականացվել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի լուսավորությունը: Այն լուսավորվել է շուրջ 400 LED լուսարձակներով:
Հանդիսավոր արարողությունը ուղեկցվում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կատարումներով՝ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն, դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ։