ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1950
1950 թվականիև Արին բերդ բլրի պեղումների ժամանակ հայտնաբերվել է Վանի թագավորության Արգիշտի Ա արքայի սեպագիր արձանագրությունը, ըստ որի՝ Արգիշտի Ա-ն Էրեբունի բերդաքաղաքը հիմնադրել է մ.թ.ա. 782 թվականին։
Արձանագրությունը վկայում է. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ թշնամիների։ Արգիշտին ասում է…Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի։ Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի» (աշխ. թարգմանություն):
ԱՅԼ
2-1 ՀԱԶԱՐԱՄՅԱԿ Մ.Թ.Ա.
Հնագետները պարզել են, որ Աղվեսաբերդ (Աղվեսի ամրոց) կիկլոպյան որմնադրությունը թվագրվում է մ.թ.ա. 2-1 հազարամյակներով: Աղվեսաբերդը գտնվում է Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ Երևանի կենդանաբանական այգուց ոչ հեռու՝ Ավանի կիրճում: