ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


1986


Պետ. ցուցիչ՝ 1.6.141

Քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան

Ճարտարապետ՝ Արթուր Թարխանյան


Հուշարձանը գտնվում է Մաշտոցի և Բաղրամյան պողոտաների ու Զորյան փողոցի հանգույցում՝ Մարտիրոս Սարյանի անվան պուրակում։ Հեղինակներն են՝ քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանը և ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ Արթուր Թարխանյանը։ Այն նվիրված է աշխարհահռչակ նկարիչ, հայկական գեղանկարչության նորագույն շրջանի հիմնադիր Մարտիրոս Սարյանին (1880-1972)։

Քանդակը պատրաստված է ուրալյան սպիտակ մարմարից, ունի 5,40 մ բարձրություն և տեղադրված է մոխրագույն բազալտից եռաստիճան պատվանդանի վրա, որի ստորին աստիճանի ձախ անկյունում տեղադրված է 1.5 x 1.5 մ չափերով գրանիտե սալ՝ հավերժության խորհրդանշով և նկարիչի ոսկեզօծ ինքնագրով։ Միջին աստիճանի աջ անկյունում ռուսերենով փորագրված է Սարյանի անունը։

Քանդակում Սարյանը նստած է վեհաշուք դիրքով, գունապնակը ձեռքին: Սպիտակ մարմարը պուրակի կանաչի հետ ստեղծում է գունային մեղմ համադրություն՝ ընդգծելով քանդակի հանդիսավոր, պատեթիկ բնույթը:


Սարյանի պուրակ