ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԿԱՐԱՊԻ ԼԻՃ


1963


Ճարտարապետ՝ Գևորգ Մուշեղյան


1960-ական թթ. Երևանի շոգ ու տոթ միկրոկլիման մեղմելու նպատակով քաղաքի հանգստյան գոտիներում ստեղծվեցին ջրային տարածքներ: Նախատեսված արհեստական ջրավազաններից առաջինը Կարապի լիճն էր: Այն գտնվում է Թումանյան և Տերյան փողոցների խաչմերուկում, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շրջակա զբոսայգում: Այդպես են անվանել ի պատիվ Պյոտր Չայկովսկու հայտնի «Կարապի լիճ» բալետի:

Կարապի լիճը գրաֆիկորեն Սևանա լճի փոքրացված տարբերակն է՝ կառուցված քարից ու բետոնից: Մակերեսը մոտ 2490 մ² է, տարողությունը՝ 2400 մ³: Շինարարության ընթացքում շրջակա տարածքը կանաչապատվել է (մոտ 3,400 մ²), տնկվել են ուռենիներ: Լճի շուրջը և կանաչի միջով անցնում են բետոնե արահետներ (շուրջ 2700 մ²): Լիճն ունի կղզի, որն արահետին միանում է կամրջակով: 2005 թ. սկսած՝ լճի մի մասը ձմռանը վերածվում է սահադաշտի: 


Կենտրոն վարչական շրջան