ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ՀՆՁԱՆ N 7 ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳՈՒՄ


XIX դ.


Այգու հյուսիսային մասում է՝ «Երևան պարկ» ընտանեկան ժամանցի և զվարճանքի կենտրոնի սահմանագծից  մոտ 370 մ հյուսիս-արևմուտք: Կառուցվել է XIX դ., երբ Երևանի պարսից վերջին սարդար Հուսեյն Ղուլի խանի օրոք (1807-1828 թթ.) վերագործարկվել է Դալմայի ջրանցքը, հիմնվել են նոր այգիներ, նոր թափ են ստացել խաղողագործությունն ու գինեգործությունը, կառուցվել են բազմաթիվ հնձաններ ու մառաններ:

Ունի արևելքրևմուտք առանցքից թեթևակի շեղված ուղղանկյուն հատակագիծ: Ավերված է. հստակ գծագրվում են կիսով չափ պահպանված հարավային պատը` 9,7 մ երկարությամբ, և մուտքի կամարակապ բացվածքի վերնամասը: Մյուս պատերի մնացորդները ծածկված են քարահողային լիցքով: Ծածկը քանդված է, ամենայն հավանականությամբ, եղել է թաղակապ: Ներսը լցված է փլատակներով, խաղողի ճզմման ավազան կամ այլ մանրամասներ չեն երևում:

Կառուցված է անմշակ բազալտից և տուֆից, մուտքի սլաքաձև կամարաղեղը` կոպտատաշ սալիկներից: Շրջակայքում պահպանվել են խաղողի թմբային այգիներ:

Հայտնի է, որ հնձանները հաճախ օգտագործվել են որպես մառաններ: Չի բացառվում, որ այս շինությունը դրանցից մեկն է:

 «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Դալմայի այգիներ