ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ
1957 թ.
Պետ. ցուցիչ՝ 1.6.45
Ճարտարապետ՝ Գևորգ Թամանյան, կոնստրուկտոր՝ Լ. Զարաֆյան
Գտնվում է Մոսկովյան, Ստեփան Զորյան և Ալեքսանդր Սպենդիարյան փողոցների միջանկյալ հատվածում՝ Մոսկովյան փողոց, 31 հասցեում։ Ճարտարապետն է հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի որդին՝ ՀԽՍՀ վաստակավոր շինարար, վաստակավոր ճարտարապետ Գևորգ Թամանյանը (1910-1993)։
Շենքը նախագծվել է 1948-1950 թթ.: Շինարարությունը կատարվել է չորս փուլով, ավարտվել է 1957 թ.: Կառուցել է Գյումուշ ՀԷԿ-ի շինարարական կազմակերպությունը և նախատեսված է եղել ՀԷԿ-ի աշխատակիցների համար։ Էներգետիկներից բացի, շենքում բնակվել են նաև արվեստի գործիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ։ Շենքի ընդարձակ պատշգամբներով բնակարաններից մեկում կատարվել են Էդմոն Քեոսայանի «Տղամարդիկ» ֆիլմի (1972 թ.)։ նկարահանումները
Երևանի 1950-ական թթ.-ին կառուցված լավագույն շինություններից է։ Բաղկացած է 13 սեկցիայից և 147 բնակարանից: Շքամուտքերի հարդարանքում օգտագործված են միջնադարյան հայկական ճարտարապետության տարրեր: Ճակատի դեկորատիվ հարդարանքը` խոյակները, կամարաղեղները, քիվերը, կապված են Ալեքսանդր Թամանյանի նախագծած շենքերի գեղարվեստական լուծումների հետ։
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան
Մոսկովյան փող. 31