ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ
Երևանի ժամանակակից արվեստի թանգարան
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում ներկայացված են 1960-ական թվականների անվանի հայ նկարիչների առանցքային ստեղծագործությունները:
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը հիմնադրվել է 1972 թ. արվեստաբան Հենրիկ
Իգիթյանի կողմից` Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի և հայ անվանի նկարիչների աջակցությամբ:
Որպես ժամանակակից արվեստի թանգարան` այն առաջինն էր նախկին Խորհրդային Միության տարածքում:
Թանգարանի առաջին ցուցադրությունը լիովին կազմված էր 1960-ական թվականների հայ
նկարիչների նվիրատվությունների շնորհիվ ստացված աշխատանքներից:
ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի ցուցադրության հիմնական առանցքն են կազմում Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Մարտին Պետրոսյանի, Հակոբ Հակոբյանի, Գայանե Խաչատրյանի, Վրույր Գալստյանի, Էլիբեկյան եղբայրների, Հարություն Կալենցի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Աշոտ Բայանդուրի և այլ անվանի նկարիչների ստեղծագործությունները:
80-ական թ. նկարիչներից թանգարանում ներկայացված են Կամո Նիգարյանի, Մարինե Դիլանյանի,
Ալբերտ Հակոբյանի, Սամվել Բաղդասարյանի, Արևիկ Արևշատյանի, Ռուբեն Գրիգորյանի, Արմեն
Գևորգյանի, Սոնա Բանոյանի, Վահան Ռումելյանի, Մոկո Խաչատրյանի, Գագիկ Ղազանչյանի, Տիգրան
Մատուլյանի, Մուշեղ Մխիթարյանի, Թենի Վարդանյանի, Գաբրիել Մանուկյանի, Սարգիս Համալբաշյանի,
Արթուր և Արարատ Սարգսյանների աշխատանքները, ինչպես նաև ամերիկաբնակ հանրահայտ նկարիչ
և քանդակագործ Էմիլ Գազազի և կանադահայ արվեստագետ Կարեն Պետրոսյանի քանդակները։
2007 թ.-ից թանգարանի նոր մասնաշենքում ցուցադրվում են երիտասարդ սերնդի արվեստագետների
աշխատանքները:
ԺԱՄԵՐԸ ԵՎ ՄՈՒՏՔԸ
Երեքշաբթիից կիրակի՝ 11:00-18:00
ՄՈՒՏՔ
Մեծահասակներ – 1500 դրամ
Ուսանողներ – 1000 դրամ
Աշակերտներ – 500 դրամ
ԷՔՍԿՈՒՐՍԻԱ
Հայերեն - 2000 դրամ
Օտար լեզվով - 4000 դրամ