ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ԱՎԱՆԻ ԿՈԹՈՂ


V-VI դդ․


Պետցուցիչ՝ 126.51

Ավանի կենտրոնական գերեզմանոցի փոքր հատվածը կոթողով (V-VI դդ.) ու մի քանի խաչքար-տապանաքարերով մնացել է ասֆալտապատ ճանապարհի ձախ կողմում:

Կոթողը հայկական վաղ միջնադարյան մեմորիալ հուշարձաններից է՝ կանգնեցված բազմաստիճան պատվանդանին: Ութանիստ է, դեպի վեր նեղացող։ Զարդաքանդակներ չունի։ Շինանյութը գորշ և կարմրավուն տուֆն է։ Ընդհա­նուր բարձրությունը 4,4 մ է։

1959 թ, կատարվել են կոթողի ամրացման և շրջակայքի բարե­կարգ­ման աշխատանքներ (նախագծի հեղինակ՝ Յու. Ա. Թամանյան)։

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Ավանի կենտրոնական գերեզմանոց