ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ ԵՎ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՆԵՐ

Card image cap

Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան


Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը հայ հոգևոր երաժշտության կենտրոն է:


Հայ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանին  նվիրված թանգարանը Երևանում բացվել է 2019 թվականի հունիսի 1-ին՝ երգչուհու ծննդյան 82-ամյակի օրը։ Բնակարանը կահավորվել է այնպես, ինչպես ժամանակին բնակվել է Լուսինե Զաքարյանն ամուսնու` բանասեր, շարականագետ, մանկավարժ, ծիսագետ և երգիչ  Խորեն Պալյանի հետ:

Թանգարանում ներկայացված են Լուսինե Զաքարյանի և նրա ամուսնու` Խորեն Պալյանի անձնական իրերը, փաստաթղթերն ու նոտաները, նամակներ, գրադարանը, կահույք և կենցաղային իրեր:

Հուշային սրահից բացի թանգարանն ունի նաև կամերային համերգներ, հանդիպումներ կազմակերպելու սրահ:


Եզնիկ Կողբացու փող., 42/3 շենք