ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԱՆՈՒՇ ԵՎ ՍԱՐՈ
1971
Պետ. ցուցիչ՝ 1.1.10
Քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան
Հովհաննես
Թումանյանի «Անուշ» պոեմի (1890) գլխավոր հերոսների նվիրված քանդակը գտնվում է Թումանյանի
անվան մանկական զբոսայգում (Թումոյի այգի): Քանդակում ընդգծված է Սարոյի և Անուշի սիրո
ու միասնության գաղափարը: Տոգորված է քնարականությամբ: Քանդակվել է ամբողջական բազալտե
բեկորից, ունի 2.8 մ բարձրություն: Ներքևում փորագրված է հեղինակի անունն ու քանդակի
տարեթիվը՝ ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆ, 1971 Թ.:
Հ. Թումանյանի անվան զբոսայգի