ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՔԱՆԴԱԿ «ՍԻՐՈՒՄ Է, ՉԻ ՍԻՐՈՒՄ»
1967 թ.
Քանդակագործ՝ Թերեզա Միրզոյան
2012 թ., վերականգնողներ՝ գեղանկարիչ Անուշ Առաքելյան
Քանդակագործ` Գետիկ Բաղդասարյան
Գտնվում է Աբովյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկից 100 մ արևմուտք` սիզամարգի մեջ:
Քանդակագործ
Թերեզա Միրզոյանը քանդակը կերտել է
1967 թ. պղնձից: 1991 թ. այն կոտրել են ու գողացել: Այժմյան քանդակը բրոնզաձույլ կրկնօրինակ
է, որը Երևանի քաղաքապետարանի առաջարկով և կոտրված բնօրինակի էսքիզներով
վերականգնել են Թերեզա Միրզոյանի դուստրը՝ գեղանկարիչ Անուշ Առաքելյանը,
և քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը: Քանդակի բացումը տեղի է ունեցել
Էրեբունի-Երևանի հիմնադրման 2794-ամյակին նվիրված միջոցառումների և Միրզոյանի ծննդյան 90-ամյակի շրջանակներում:
Գրանիտե ուղղանկյուն ցածր
պատվանդանին տեղադրված է գեղանի աղջկա քանդակ, որը պատկերված
է ծնկածալ նստած և փոքր-ինչ թեքված դիրքով: Զգեստն ընդգծում է իրանը, հայացքը մտազբաղ է: Պատվանդանի
հյուսիսային նիստի փոքրիկ սալիկի վրա գրված է. «ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ ԹԵՐԵԶԱ ՄԻՐԶՈՅԱՆ. ՍԻՐՈՒՄ
Է, ՉԻ ՍԻՐՈՒՄ»:
Քանդակի բարձրությունը
1.57 մ է, պատվանդանի չափերն են՝ 0.15 x 0.50 x 0.97 մ:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան