ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

Card image cap

ԱՐԳԻՇՏԻ ԱՌԱՋԻՆ ԹԱԳԱՎՈՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ


2002 թ.


Ճարտարապետ՝ Էդուարդ Բարոյան

Քանդակագործ՝ Լևոն Թոքմաջյան


Հուշարձանը նվիրված է Վանի (Ուրարտու) թագավորության հզոր տիրակալ, Էրեբունի-Երևան քաղաքի (մ.թ.ա. 782) հիմնադիր Արգիշտի Ա-ին (թագավորել է մ.թ.ա. 786–764)։ Այն տեղադրված է Էրեբունի թանգարանի մոտակա հրապարակում, երկաստիճան բազալտե, սրբատաշ հարթակի վրա։

Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2002 թ. հունիսի 22-ին։ Քանդակը պատկերում է արքային՝ զույգ ձիեր լծած մարտակառքը վարելիս` ընդգծելով նրա հզորությունը և մարտական ոգին։ Հուշարձանը պատրաստված է սև և նարնջագույն տուֆից, չափերը՝ 7 x 3 մ և 4 x 1.5 մ։


Էրեբունի հրապարակ