ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ՔԱՆԴԱԿ «ՂԱՐԱԲԱՂՑԻ ԿԻՆԸ»
1985 թ.
Քանդակագործ՝ Դավիթ Երևանցի (Դավիթ Բաբայան)
«Ղարաբաղցի կինը» քանդակը գտնվում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մերձակայքում՝ Սայաթ-Նովա պողոտայի և Տերյան փողոցի խաչմերուկին հարող այգում։
1974-ից Փարիզում բնակվող հայ քանդակագործը քանդակը կերտել է ՀԽՍՀ ժողովրդական դերասանուհի, ժողովրդի կողմից սիրված երգչուհի և մենապարուհի, ծնունդով շուշեցի Արև Բաղդասարյանի կերպարով։ Քանդակը տեղադրվել է ստեղծվելուց միայն մի քանի տարի անց՝ 1988 թ. նոյեմբերի 11-ին՝ Արցախյան շարժումն սկսվելուց հետո, քանի որ խորհրդային իշխանություններն արգելել էին
այն տեղադրել Երևանում:
Կանգնեցված է ցածրիկ, ուղղանկյունաձև հարթակի վրա, որտեղ փորագրված է.
ԺՈՂ.
ԱՐՏԻՍՏ ԱՐԵՎ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ։
Քանդակը բրոնզից է, բարձրությունը՝ 3 մ:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան