ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

Card image cap

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ ՇԵՆՔ


1955


Պետ. ցուցիչ՝ 1.6.160
Ճարտարապետներ՝ Էդուարդ ՍարապյանԱշոտ ՂազարյանԷդուարդ Ալթունյան
Պատվիրատու՝  Հայաստանի կոմպոզիտորների միության երաժշտական ֆոնդ
Շինարարական կազմակերպությունը՝ Հայկական ԽՍՀ արդյունաբերական շինարարության նախարարություն

Հայաստանի կոմպոզիտորների միությունը ստեղծվել է 1932 թ., շենքը կառուցվել է 1955 թ.:
Հորինվածքային լուծումը բխում է տեղանքի առանձնահատկություններից և արտահայտում է շենքի տարածական դիրքորոշումը: Սարյան փողոցից դեպի շենք տանում է աստիճանաշարը, Դեմիրճյան փողոցի կողմից այն գտնվում է անցման մասից ցածր մակարդակի վրա: Դեպի կողմնային մուտքեր տանում են արտաքին երկքայլ սանդուղքները: Պուշկինի փողոցի կողմում կառույցի ընդհանուր մակերեսից դուրս եկող կիսաշրջանաձև հատվածն ավարտվում է ռոտոնդայով, որտեղից բացվում է քաղաքի գեղեցիկ համայնապատկերը:
Շենքի կետրոնական մասի առաջին և երկրորդ հարկերում տեղավորված է Կոմպոզիտորների միության վարչական մասը, իսկ երրորդ հարկում՝ 200-տեղանոց դահլիճը: Կողային թևերում բնակելի սենյակներն են (2-3 սենյականոց բնակարաններով քառահարկ երկու բաժանմունքներ): Դեպի Պուշկինի փողոց բնակելի սենյակներն ունեն սյունաշարով պատշգամբներ:
Շենքը քարից է, միդիս շարվածքով, օգտագործվել է երկաթբետոն: Ճակատները երեսապատված են Անիի նարնջագույն տուֆով և մասամբ սվաղված են: Դրանց հարդարանքում օգտագործվել են ազգային ճարտարապետության տարրեր:
Քաղաքի կարևոր հասարակական կառույցներից է, ստեղծագործական միության շենք, ուր փորձ է արվել համատեղել վարչական և բնակելի հատվածները:                                                                                                                           


Դեմիրճյան փող. 25
+37410 524 292