ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ
ԿԱՐԱՊԻ ԼԻՃ
1963
Ճարտարապետ՝ Գևորգ Մուշեղյան
1960-ական թթ. Երևանի շոգ ու տոթ միկրոկլիման մեղմելու նպատակով քաղաքի հանգստյան գոտիներում
ստեղծվեցին ջրային տարածքներ: Նախատեսված արհեստական ջրավազաններից առաջինը Կարապի
լիճն էր: Այն գտնվում է Թումանյան և Տերյան փողոցների խաչմերուկում, Օպերայի և բալետի
ազգային ակադեմիական թատրոնի շրջակա զբոսայգում: Այդպես են անվանել ի պատիվ Պյոտր Չայկովսկու
հայտնի «Կարապի լիճ» բալետի:
Կարապի լիճը գրաֆիկորեն Սևանա լճի
փոքրացված տարբերակն է՝ կառուցված քարից ու բետոնից: Մակերեսը մոտ 2490 մ² է, տարողությունը՝ 2400 մ³: Շինարարության ընթացքում շրջակա տարածքը կանաչապատվել
է (մոտ 3,400 մ²), տնկվել են ուռենիներ: Լճի շուրջը և կանաչի
միջով անցնում են բետոնե արահետներ (շուրջ 2700 մ²): Լիճն ունի կղզի, որն
արահետին միանում է կամրջակով: 2005 թ. սկսած՝ լճի մի մասը ձմռանը վերածվում է սահադաշտի: