ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ
1927
Գտնվում
է Պուշկին փողոցում:
1930-ական
թթ. շենքը պատկանել է ՀԽՍՀ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատին։ Շենքի նկուղներում
իրենց վերջին օրերն են անցկացրել հայ մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ։
Հետագայում այստեղ գործել է Անդրեյ Ժդանովի անվան ռուսական մանկավարժական ինստիտուտը,
ապա՝ Արտակարգ իրավիճակների վարչությունը։
Հատակագիծը
երեք հարկերում ունի միանման միջանցքային լուծում։ Եզրային թևերում տեղադրված են աստիճանավանդակները։
Սենյակների լուսավորությունն իրականացվում է արևելյան և արևմտյան ճակատներից։ Գլխավոր՝
դեպի փողոց նայող ճակատը, դիրքորոշված է արևելք և ունի ճարտարապետական համաչափ լուծում։
Եզրային թևերն ընդհանուր հարթությունից փոքր-ինչ առաջ են բերված, և դրանց անկյուններում
տեղադրված են մուտքերը։ Ճարտարապետական լուծման կարևոր տարրեր են ուղղանկյուն և բազմանկյուն
փոքր պատշգամբներն ու ուղղանկյուն բացվածքները։
Շենքի չորրորդ հարկն
ավելացվել է ավելի ուշ։ Մասնակի պահպանվել են ճակատները, և կցակառուցվել է նոր բարձրահարկ
շենք։
Շենքի հիմքի երկու շարքերը
կոպտատաշ բազալտից են, իսկ որմնասյուները, պատուհանների փականներն ու տրամատված քիվը՝
սև սրբատաշ տուֆից։ Մնացած հատվածները սվաղված են։