ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ

Card image cap

ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ: ԱԿՆԱԲՈՒԺԱՐԱՆ


1927 թ.


Պետ. ցուցիչ՝ 1.6.94.3

Գտնվում է Աբովյան փողոց, 58 հասցեում:

Կառուցել է Հայաստանի օգնության կոմիտեն (ՀՕԿ), 1927 թ., Եգիպտոսի եռակի հայ վարչապետ, Նուբար փաշա Նուբարյանի դստեր և նշանավոր հայ գործարար ու բարերար, Պողոս Նուբար փաշայի քրոջ՝ Մարի Նուբարի միջոցներով: Նախագիծը կազմվել է արտասահմանում: Հիվանդանոցը Մարի Նուբարի նվերն է Երևանին: Շենքի ճակատին արձանագրված է՝

ՄԱՐԻ ՆՈՒՊԱՐԻ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ:

Շենքը երկհարկանի է, 36 × 22,5 մ չափերով:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ

Երևանի քաղաքապետարան


Աբովյան փող. 58