ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՎԱՅՐԵՐ
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՇԵՆՔԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ: ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ
1932-1975
Պետ. ցուցիչ՝ 1.6.94.5
Ճարտարապետներ՝ Ալեքսանդր Թամանյան, Մարկ Գրիգորյան
Գտնվում
է Աբովյան-Հերացի փողոցների միջև։ Շենքը նախագծվել է 1932 թ., կառուցվել փուլ առ փուլ:
Առաջին մասի կառուցումն ավարտվել է 1939 թ.: Շինարարությունն ամբողջությամբ ավարտվել
է 1975 թ.: 1987 թ. Աբովյան փողոցի կողմից շենքը ընդլայնվել է դեպի հողամասի խորքը:
Նախատեսված
է 150 մահճակալի համար։ Հերացի փողոցի կողմից, տեղանքի թեքության պատճառով, շենքը երկհարկանի
է, իսկ մյուս կողմից՝ եռահարկ։ Կենտրոնական ծավալում (երկարությունը՝ 33 մ, լայնությունը՝
16 մ), որտեղ գտնվում են վարչական սենյակները, այն աղեղնաձև միանում է կողային թևերին
(կլինիկական բաժանմունքներ)։ Հերացի փողոցի թևը հատկացված է մանկական պոլիկլինիկային։
Քարակերտ
է․ որպես շինանյութ օգտագործվել
են կոպտատաշ բազալտ, Արթիկի տուֆ և երկաթբետոն։
Աբովյան
պուրակի ուրվագծին համապատասխան տեղադրված կառույցի աղեղնաձև ծավալը մեծ դեր է խաղում
Աբովյան փողոցի ավարտի կազմակերպման գործում։
Շենքը
կառուցված է դասական ճարտարապետության ոճով։