ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ
ՋՐԱՆՑՈՒՅՑ ՀՐԱԶԴԱՆ ԳԵՏԻ ՎՐԱ
1950 թ.
Ճարտարապետ` Ռաֆայել Իսրայելյան
Կոնստրուկտոր՝ Գ. Եղյան
Պետ. ցուցիչ`
1.6.156
Կառուցված է «Հաղթանակ» կամրջից ոչ հեռու՝ «Հրազդան» մարզադաշտից ներքև՝ ձորում: Հնգաթռիչք է: Ջրատարի ողջ երկարությամբ ձգվում է քանդակազարդ քիվը: Պատերի հարթությունների վրա, թռիչքների միջև կան կլոր, տրամատված բացվածքներ՝ պատուհաններ: Շինությունն օրգանապես հյուսվում է Հրազդանի կիրճը շրջապատող տարածության հետ և օգտագործվում է նաև որպես կամուրջ՝ հետիոտնի համար:
Ջրանցույցը երեսապատված է կոպտատաշ մոխրագույն բազալտով: Շրջանաձև կամարներն ունեն սրբատաշ բազալտից նուրբ տրամատներ: Չափերն են՝ 100 x 5 մ:
Խորհրդահայ ճարտարագիտական կառույցներից է՝ կատարված ճարտարապետական-գեղարվեստական բարձր մակարդակով:
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ
Երևանի քաղաքապետարան